Ինչ կարող է տեղի ունենալ մոտակա ամիսներին

Ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը գրում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են սկսել, երբ հասկացել են, որ Սփյուռքն ու Հայաստանը մեկ օրգանիզմ չեն։ Անցյալում Ադրբեջանի ու Թուրքիայի առաջնորդները վստահ էին, որ եթե Հայաստանի դեմ հանդես գան, հայկական լոբբին արագ Հայաստանի կողմից կներգրավի արեւմտյան կառավարություններին ու Ռուսաստանին, որ կանգնեցնի նրանց, եւ այդ տեսակետը հետ էր պահում նման գործողություններից։ Այս մասին հղում անելով ռուս վերլուծաբան Ալեքսանդր Կռիլովին, գրում է Փոլ Գոբլը։

 

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, կոչ անելով Նիկոլ Փաշինյանին զանգել ու շնորհավորել Ջո Բայդենին, Հայաստանին հորդորում է Թուրքիայի հետ բանակցությունների մեջ չմտնել։ Եթե հայ-թուրքական որեւէ գործընթաց սկսվի, Բայդենն այդ հիմքով կխուսափի Հայոց ցեղասպանության ճանաչումից, դա նրան կխանգարի, իսկ թուրքերին դա պետք է։

 

Կա՞ն գործընթացներ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ։ Դա չի բացառվում՝ հաշվի առնելով, որ վերջին երկու տարիներին մեզ ասում էին, որ Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցով բանակցություններ չկան, իսկ հիմա խոստովանում են, որ բանակցություններ եղել են, ինչպես նաեւ անպատշաճ առաջարկներ։

 

Կան նաեւ գործընթացի բացահայտ նշաններ՝ Թուրքիան առաջարկել է «վեցի պլատֆորմ», որում առաջարկում է ներառել նաեւ Հայաստանը, որը պատերազմի արդյունքում կորցրել է սուբյեկտայնությունը։

Հայաստանում ռուս-թուրքական համագործակցության «ապոֆեոզը» կարող է լինել նոր պայմանագրի ստորագրումը, եւ նրանք փորձում են «համոզել», որ Հայաստանն էլ ստորագրի։ Դա, անկասկած, լավ նվեր կլինի ռուս-թուրքական 1921-ի պայմանագրի 100-ամյակին, որն այս տարի մարտին պատրաստվում են նշել Ռուսաստանն ու Թուրքիան։

Շատ հայ քաղաքական գործիչներ կարծում են, որ չնայած ծանր հետեւանքներին, այնուամենայնիվ բարենպաստ պայմաններ են ձեւավորվել, որ հայերն առաջ մղեն իրենց իրավունքները։ Պարույր Հայրիկյանը, օրինակ, ասում է, որ հայերը ոչ թե մեկ, այլ մի քանի հզոր փաստարկ ունեն՝ ենթարկվել են ռազմական հարձակման, ճնշման տակ ստորագրել են փաստաթուղթ, անտեսվել է ինքնորոշման իրավունքը, խնդիրը միայն խաղաղ բանակցություններով լուծելու պարտավորությունը։

Ընդ որում, Ադրբեջանին ու Թուրքիային այլեւս փաստարկներ չեն մնացել՝ տարածքների հարցը «լուծվել է» Ռուսաստանի աջակցությամբ, Ադրբեջանը խախտել է բոլոր հնարավոր ու անհնար միջազգային նորմերը, Թուրքիան տարածաշրջանը լցրել է ահաբեկիչներով։

Հայաստանում ակտիվ քննարկվում է հարցը, թե ինչ կարող է տեղի ունենալ մոտակա ամիսներին։ Ամերիկյան թերթերը գրում են, որ Ջո Բայդենն ունի բոլոր հիմքերը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։ Իսկ ցեղասպանության ճանաչումը հաստատումն է այն բանի, որ Թուրքիան կառուցվել է ցեղասպանության ենթարկված ժողովրդի հողերի ու արյան վրա։

Հենց այդ գործընթացները կանխելու համար Թուրքիան Ռուսաստանի հետ ձեռք ձեռքի փորձում է լուծել բոլոր «ձեւականությունները» եւ Հայաստանը ներգրավել տարատեսակ «պլատֆորմների» մեջ։ Թուրքիան ու Ռուսաստանն ուզում են, որ Հայաստանը լեգիտիմացնի իրենց հանցավոր պայմանավորվածությունը։

 

Ավելին՝ այստեղ

Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the country IDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGO IDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024 In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia
website by Sargssyan