Հոգեբանը նշել է ամուսնության ամենահարմար տարիքը
Փորձագետի կարծիքով՝ ամուսնանալալու համար չարժե շտապել, միևնույն ժամանակ շատ ուշացնել ևս ցանկալի չէ։ Մինչև քսանհինգ տարեկան կինը պետք է կրթություն ստանա և միայն դրանից հետո առաջնահերթություններ սահմանի կարիերայի և ընտանիքի համար։ «Դրանից հետո նա սկսում է պատկերացնել իր տեղը հասարակության մեջ. հիմնական շեշտը դնել կարիերայի, մասնագիտական առաջխաղացման վրա՞, թե՞ առաջնահերթ է երեխաներ ունենալն ու ընտանիք կազմելը։
Այդ երկընտրանքի լուծումը տեղի է ունենում քսանհինգից-քսանյոթ տարեկանում։ Դա կարծես կողմնորոշման տարիք է, թե ինչի վրա է ծախսվելու առաջիկա հինգից յոթ տարին,- ասել է հոգեբանը։ Պանֆիլովան նշել է, որ դա տղամարդկանց ևս վերաբերում է։
«Թեև պետք է հիշել, որ հոգեբանական տարիքը տարբերվում է անձնագրայինից, և 35 տարեկան, բավական հաջողակ կինը կարող է մանկամիտ լինել։ Ամեն ինչ անհատական է,-նկատել է հոգեբանը։
Ավելին՝ այստեղ