Երկու ամսից ավելի է Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնությունը արգելափակվել է Երեւանի պահեստներից մեկում

Երկու ամսից ավելի է Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա  օգնությունը արգելափակվել է Երեւանի պահեստներից մեկում: Այս մասին հաղորդում է ֆրանսիական «Շարժում» նախաձեռնությունը, որը նաեւ տեսանյութ է հրապարակել:

Տարածված հայտարարությունում ասվում է. «Պատերազմի հենց սկզբից, ինչպես շատ այլ հայկական միություններ եւ հենց Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, այնպես էլ Շարժումը պատասխանատվություն եւ միասնականություն է ցուցաբերել Արցախի եւ հայ ժողովրդի հանդեպ: Դուք դրան ականատես եք եղել եւ մասնակցել եք մեր կողմից իրականացված տարբեր գործողություններին, որոնք նպատակաուղղված են օգնելու պատերազմի զոհերին:

Այսօր մենք ստիպված ենք դատապարտել այն գործողություններն ու սխեմաները, որոնք դանդաղեցնում են մեր աշխատանքը:

Դեկտեմբերի 18-ից մեր՝ մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներից մեկը, որում առկա է ավելի քան 9 տոննա օգնություն, արգելափակվել է Երեւանի պահեստներից մեկում եւ սպասում է մաքսազերծման: Չնայած այն հանգամանքին, որ մենք ստիպված էինք համակերպվել, որ թուրքական ապրանքների մաքսազերծումը (մինչեւ 2020 թ. Դեկտեմբերի 31-ը) առաջնահերթություն ուներ մեր մարդասիրական բեռի նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ մենք ընդունեցինք մաքսային ծառայությունների փակումը տարեվերջին՝ տոների կապակցությամբ, չնայած համակերպվել ենք Հայաստանի վարչակազմի կողմից իրականացվող գործողությունների երկար ժամանակ պահանջելուն եւ բարդությանը, մենք չենք պատրաստվում ընդունել այն գործողությունները եւ սխեմաները, որոնք նպատակ են հետապնդում հետաձգել հումանիտար օգնության առաքումը:

Ավելի քան երկու ամիս է, ինչ, չնայած բոլոր վարչական թույլտվությունների ստացմանը, մաքսատունի անընդմեջ դնում են այնպիսի անհասկանալի պայմաններ, որոնք երբեք չեն ձեւակերպվել նախօրոք, մինչ մենք կկարողանանք հավաքել օգնության տուփերը: Չնայած այն հանգամանքին, որ մենք տեղյակ էինք Հայաստանի վարչակազմի կողմից մարդասիրական օգնության առաքումը հեշտացնելու պատրաստակամության բացակայության մասին, մեզ այժմ վհատեցնում է այն փաստը, որ մաքսատունի որոշ անհատներ օգտվում են իրավիճակից՝ հնարավորինս երկարացնելով գործընթացը: Ի՞նչ նպատակով:

Սա պարզապես անփութության դրսեւորում է, թե՞ ավելի արագ եւ հեշտ կլիներ, եթե մենք «կանխիկ նվիրատվություն» առաջարկեինք մեր գործով զբաղվող պետական պաշտոնյաներին: Նմանատիպ գործողություններն առավել սարսափելի են՝ հաշվի առնելով իրավիճակի հրատապությունը:

Ավելորդ է ասել, որ երկիրն անցնում է իր պատմության ամենակարեւոր սոցիալական եւ հումանիտար ճգնաժամերից մեկի միջով, եւ այս օգնությանը սպասում են հարյուրավոր մարդիկ, որոնց համար այն կենսական նշանակություն ունի: Եվս մեկ սարսափելի դիտարկում՝ նման գործողությունները պարբերական բնույթ են կրում. մեր տուփերը պահվում են մի քանի տասնյակ անվասայլակներից եւ բժշկական մահճակալներից ոչ հեռու՝ սարքավորումներ, որոնք ավելի քան անհրաժեշտ են այս պահին: Մենք դատապարտում ենք ձախողված համակարգը, որում չարամիտ անհատները ի զորու են օգտվել այդ ձախողումներից՝ դրանք ծառայեցնելով ի շահ իրենց եւ ի վնաս հավաքական շահի:

 

Ավելին՝ այստեղ

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia
website by Sargssyan