Մոնթեի՝ սիրել ու պայքարել սովորեցնող 15 մտքերը, որ պետք է կարդա յուրաքանչյուր հայ

Մոնթեն, թերևս, Հայաստանի պատմության այն հերոսներից է, ումով հիանալ ու ում նմանվել են փորձելու դեռ շատ սերունդներ։ Առաջարկում ենք ծանոթանալ անմահ հերոսի 15 մտքի, որ պետք է կարդա ու իմանա յուրաքանչյուր հայ՝ սիրել ու պայքարել սովորելու համար։

1. Աշխարհում երեք միլիարդ կին կա, բայց ինձ չեն հետաքրքրում մնացած 2.999.999.999-ը։ 2. Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն:

3. Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը… 4. Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ 5. Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա:

6. Իրական անկախության կարելի է հասնել միայն ու միայն տնտեսական անկախության միջոցով: 7. Ղեկավարի պարկեշտ պահվածքն ու ենթակային անձնական օրինակով ուղղորդելու կարողությունը մարտունակ և բարոյապես ամուր զինվորի դաստիարակության նախապայմաններից է:

8. Մարդկային արժեքների գնահատման լավագույն տարբերակը ինքնահարգանքն է: 9. Շատ նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, իրավունքն է բոլորին ու նաև պարտականությունը: Զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած: 10. Զինվորը զինվոր է, երբ ունի պետական մտածողություն:

11. Եթե Սփյուռքում իրավիճակը պահպանվի այնպիսին, ինչպիսին եղել է, մենք երբեք հաղթանակ չենք տոնի: Եթե մենք շարունակենք վատնել մեր ռեսուրսներն ու եռանդը մեր պատմական հայրենիքի վրա զինյալ ներկայություն ապահովելու փոխարեն, մենք բնավ հաղթանակի չենք հասնի:

12. Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու․ այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ 13. Ադրբեջանի կառավարությունը հաստատ որոշել է հայերին վտարել, հետևաբար, դիմադրելուց բացիէ այլընտրանք չկա: Մենք իրավունք չունենք այս անգամ էլ պարտվելու: Մենք պետք է հաղթենք:

14. Զինյալը երբեք չպետք է բավարարվի նրանով, ինչ արդեն գիտե: Ավելին՝ զինյալը պետք է մանրամասն ուսումնասիրի յուրաքանչյուր իրավիճակ և խուսափի ընդհանրացումներին վստահելուց: 15. Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է:

 

Ավելին՝ այստեղ

ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
website by Sargssyan