ՀՀԿ-ն ապացուցել է, որ լուրջ կառույց է. Էդուարդ Շարմազանով

Աժ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց հանրահավաքային պայքարը արդյունք տալու է: Մենք փորձել ենք Շարմազանովից պարզել, թե ինչ քայլեր են պատրաստվում իրականացնել:

-Պարո՛ն Շարմազանով, ըստ Ձեզ վերջին հանրահավաքն արդյոք ստիպելու է ՀՀ իշխանություններին եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնել:

-Նախ առաջինը, ես երբեք այն կարծիքին չեմ եղել, որ մեկ հանրահավաքով այս կապիտուլյանտը պետք է հեռանա իշխանությունից: Մենք տեսանք, որ եթե նա ունենար քաղաքական պատասխանատվություն, ինչի մասին ինքը խոսում է, բայց իրականում չուներ, պետք է, հենց, նոյեմբերի 9-ին հրաժարական ներկայացներ, ներողություն խնդրեր ժողովրդից եւ հեռանար, որովհետեւ ինքն է եղել այս պարտության պատճառը, ինքն է 44 օր խաբել ժողովրդին, ինչքը , որպես գերագույն հրամանատար՝ ինչպես ինքն է իրեն հռչակել, չի կարողացել կազմակերպել մոբիլիզացիան, եւ առհասարակ՝ պետությունը ռազմական ռելսերի վրա դնելը: Ինքն է ժողովրդից ծածուկ, թաքուն, հակառակ իր տված հրամանին, գնացել եւ Ալիեւի հետ նման նվաստացուցիչ արձանագրություն կնքել, ավելին՝ հունվարի 11-ին էլ նա ապացուցեց, որ ինքն էլ ի զօրու չէ պաշտպանել հայ ժողովրդի անվտանգությունը եւ դարձել է Ալիեւի եւ Էրդողանի կամակատարը: Բայց, երբեք իլուզիաներ չեմ ունեցել, որ այս մարդ, որը աշխարհում ամենաշատը սիրում է պաշտոնն ու աթոռը, 1-2 հանրահավաքից հետո պետք է գնա:

-Հայտարարվեց, որ շարունակելու եք անհնազանդության ակցիաներ, փողոցներ փակել, արդյոք այս ամենն օգնելո՞ւ է հասնել հրաժարականի, քանի որ անցած նմանատիպ քայլերը, որեւէ կերպ չօգնեցին հասնել ձեր նպատակին:

-Համոզված եմ, որ ճնշումը պետք է ավելանա, եւ նախորդ հանրահավաքն էլ ուներ մի կարեւոր ցուցիչ. սրա ուսապարկերը եւ անձամբ ինքն ու իր ֆեյքաֆերման հայտարարում էին, թե մարել է ըմբոստությունը, դժգոհությունը, մարել է ընդդիմության ալիքը եւ 17 քաղաքական կուսակցություններn այլեւս հեղինակություն չունեն, մենք տեսանք, որ վերջին հանրահավաքը, թերեւս, ամենաբազմամարդն էր՝ նույնիսկ այդպիսի ոչ բարենապաստ եղանակային պայմաններում: Եվ եւս մեկ անգամ սա ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը միակ ու ամենագլխավոր քաղաքական օրակարգն է, որ հուզում է հայ ժողովրդի մեծամասնությանը:

-Արդյոք լիդերների կողմից որոշվե՞լ է, որ ՀՀԿ-ականները ելույթներ չեն ունենալու հարթակներից, քանի որ կուսակցության վարկանիշը ՀՀ-ում ցածր է:

-Չեմ կարծում, որ հիմա ժամանակն է վարկանիշակռիվ անել: Հիմա հայրենիքի փրկության խնդիր է: Երբ սա կհեռանա իշխանությունից, այն ժամանակ հանգիստ, ընտրությունների միջոցով կերեւա, թե ով ինչքան ձայն ունի, ով ինչքան ձայն չունի: Եթե որոշ մարդիկ այսօր վարկանիշացավով են տառապած, մեզ համար էականը ոչ թե կուսակցամոլությունն է, ոչ թե մեր վրա վերմակը քաշելն է, այլ ազգային, համազգային խնդիրներ լուծելն է: Այսօր ոչ թե քաղաքական պայքար է, այսօր արցախյան շարժում-2 է, որտեղ կա մեկ օրակարգ, որն այս ազգադավ իշխանությունից օր առաջ ազատվելն է: Հետո կգա ժամանակը՝ ով ինչքան ձայն ունի, կերեւա: Միայն մի բան ասեմ, եթե Հանրապետական կուսակցությունը 2018թ. ապագա կապիտուլյանտի կողմից կազկակերպված խայտառակ, ատելության ու վախի մթնոլորտում տեղի ունեցած ընտրություններում 4-րդ տեղն է գրավել եւ ստացել պաշտոնական տվյալներով 60,000 ձայն, ապա ասեմ, որ այսօր մեր համախոհների թիվը մի քանի անգամ ավել է: Երեք տարվա ընթացքում Հանրապետական կուսակցությունը ապացուցեց, որ ինքը ամենասկզբունքային եւ ամենալուրջ կառույցներ ունեցող քաղաքական կուսակցություններից մեկն է: Բայց կրկնում եմ, որ 11 կուսակցություն է մասնակցել, ու նույնիսկ սրա օրոք մենք 4-րդ տեղն ենք գրավել: Ավելին, եթե 3 տարի է բոլորը խոսում են «Հանրապետականից», նշանակում է «Հանրապետական»-ն իր տեղն ու դերը քաղաքական դաշտում ունի եւ ունենալու է: Իսկ երբ սա կհեռանա, կլինեն նորմալ կազմամերպված, ժողովրդավարական ընտրություններ, այն ժամանակ կտեսնենք՝ ով ինչ ունի:

-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա անելիքները՝ առաջիկայում արդյունք ունենալու համար:

Այսօր «Հանրապետական»-ի միակ օրակարգն է համախմբվել ազգային ուժերի հետ ու հասնել ապազգային ու հողատու վարչապետ կոչվածի հրաժարականին:

Սոնա Գրիգորյան

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia
website by Sargssyan