Արարատ Միրզոյանը կորել է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կորել է: Փետրվարի 25-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց երթ իրականացնել, նրա կողքին էին իր թիմակիցները, սակայն ԱԺ նախագահ Միրզոյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նրա կողքին չէին: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Արարատ Միրզոյանի հետ մեկտեղ Փաշինյանի հետ այդ օրը երթում կամ հանրահավաքի վայրում չէին նաև ԱԺ նախագահի մտերիմ պատգամավորները:

Բանն այն է, որ Արարատ Միրզոյանը կարծես իր թիմից հեռացած լինի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնական պարզաբանում ստանալ, թե ինչու Արարատ Միրզոյանը Փաշինյանի կողքին չէր: Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը նշեց. «Այդ ընթացքում աշխատանքային հանդիպումներ է ունեցել, ինչպես նաև նման ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում կրկին կարող էր ինքնազգացողությունը վատանալ։ Որևէ քաղաքական պատճառ տեսնել պետք չէ»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի երեկոյան՝ հայտնի հայտարարության ստորագրումից հետո, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ծեծել էին «դավաճան» վանկարկումների ներքո, և վերջինս մի քանի վիրահատության էր ենթարկվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Ավելին՝ այստեղ

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ
website by Sargssyan