Ինչու է ՀՀ քաղաքացու անձնագրում որպես ծննդավայր գրվել «Ադրբեջան». Ոստիկանության պարզաբանումը

Մարտի 2-ին համացանցում տարածված՝ ՀՀ քաղաքացիների անձնագրերում ծննդավայրը «Ադրբեջան» նշելու մասին «Arsen Shur Karapetyan» օգտատիրոջ կողմից կատարված գրառման վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ ՀՀ քաղաքացու անձնագրերը տրամադրվում են օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում։ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «ՀՀ քաղաքացիության մասին», «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքներով և համապատասխան ենթաօրենսդրական ակտերով։

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքով հստակ սահմանված են այն տվյալները, այդ թվում՝ ծննդյան վայրը, որոնք պետք է անձնագիրը պարունակի։ Յուրաքանչյուր դեպքում ՀՀ քաղաքացու անձնագրում որպես ծննդավայր նշվում է այն երկիրը, որն ամրագրված է նրա կողմից ներկայացվող փաստաթղթում (ծննդյան վկայական, օտարերկրյա պետության կողմից տրված անձը հաստատող փաստաթուղթ)։ Ուստի եթե անձը, ՀՀ քաղաքացու անձնագիրը ձեռք է բերում՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ, որում ծննդավայրը նշված է «Ադրբեջանի ԽՍՀ», ապա նրա ՀՀ քաղաքացու անձնագրում նշվում է «Ադրբեջան»։

Հարցին՝ ինչու «Ադրբեջան», ոչ թե «Ադրբեջանի ԽՍՀ», պարզաբանենք, որ ՀՀ քաղաքացու անձնագիրը ճամփորդական փաստաթուղթ է և պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության չափանիշներով հաստատված են երկրների անվանումները և եռանիշ կոդերը։ Այդ չափանիշներով նախկին միութենական երկրների մասով գրելաձև առկա չէ և այդ երկրները նախատեսված են առանց «ԽՍՀ» նշումի։ Այս իսկ պատճառով մշտապես ՀՀ քաղաքացու անձնագրում ծննդավայրը նշվել է հիշյալ չափանիշներին համապատասխան․ օրինակ՝ Հայաստան, Վրաստան, Էստոնիա, Ադրբեջան և այլն։

ՀՀ Ոստիկանություն

 

Ավելին՝ այստեղ

Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»
website by Sargssyan