Փաշինյան. Ղարաբաղը երբեք պետք չի եղել մեզ, մանավանդ չարժի դրա դիմաց զրկվել Ադրբեջանի ու Թուրքիայի ճանապարհներից

Լրագրող Նաիրի Հոխիկյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջապես պատմեմ, թե ինչու այդպես էլ չընդունեցի Նիկոլ Փաշինյանին․ 2007թ․ դեկտեմբերին Աշոտ Բլեյանը Երևանում կազմակերպում էր «Ադրբեջանի օրեր» անվանումով միջոցառում՝ Հայաստան հրավիրելով ադրբեջանցի լրագրողների և իրավապաշտպանների։

Նախաձեռնությանն աջակցում էր լրագրող, խմբագիր Նիկոլ Փաշինյանը։ Ինձ՝ որպես տարածաշրջանային խնդիրներ լուսաբանող լրագրողի, հրավիրեցին ադրբեջանցիների հետ հանդիպման։ Մասնակցում էին Աշոտ Բլեյանը, Գեորգի Վանյանը, Նիկոլ Փաշինյանը, նաև Ադրբեջանից ժամանած Էլնուր Միրզոևը, ևս մի քանի հոգի։

Մեր քննարկմանը Միրզոևը փորձում էր համոզել, որ Ադրբեջանի հզորությունը այնքան է մեծացել, որ Հայաստանն էլ չի կարողանա դիմակայել, ավելի լավ է հաշտվել իրողությունների հետ։ Երբ ես հակադարձեցի, թե իր ուժերի վրա վստահ Ադրբեջանը կհարձակվեր, ինձ արձագանքեց Նիկոլ Փաշինյանը․

«Ե՞րբ պետք է հասկանաք, որ Ղարաբաղը մեզ համար գլխացավանք է, ինչքան շուտ ազատվենք այդ գլխացավանքից, այնքան լավ»։

Ես գործընկեր Փաշինյանի դիտարկմանը հարցով պատասխանեցի․ «Երբ քո գլուխը ցավում է, դու կտրո՞ւմ ես գլուխդ․․․»։ Դա անթաքույց դուր չեկավ Նիկոլին՝ արձագանքելով, թե Ղարաբաղը երբեք պետք չի եղել մեզ, մանավանդ չարժի դրա դիմաց զրկվել Ադրբեջանի ու Թուրքիայի ճանապարհներից։

Նիկոլ Փաշինյանը՝ Աշոտ Բլեյանի ու Էլնուր Միրզոևի աջակցությամբ, պնդում էր, որ «Ղարաբաղը տալով՝ մենք կստանանք ճանապարհներ դեպի Ադրբեջան և Թուրքիա, Նախիջևանով՝ դեպի Իրան։ Կարևորը այսօր լավ ապրելն է, ոչ թե անհասկանալի նացիոնալիստական պահանջները»։

Մենք վիճեցինք ընդհուպ մինչև փոխադարձ վիրավորանք։ Ես Նիկոլի կողմից պիտակավորվեցի որպես «անուղեղ հայրենասեր», ինքս էլ հակադարձեցի՝ «անհայրենիք»։

--

2019-ի մայիսին՝ 12 տարի անց, ես մի առիթով զրուցեցի արդեն վարչապետ Փաշինյանի հետ։ Հարցրի՝ Ղարաբաղը դեռ գլխացավա՞նք է։ Ժպտաց, ասաց․ «դու դեռ նույն հայրենասերն ե՞ս․․․»։

 

Ավելին՝ այստեղ

Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին
website by Sargssyan