Ում է տեսնում ԳՇ պետի պաշտոնում Փաշինյանը

Թեեւ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը, սակայն, ըստ իշխանությունների, հինգշաբթի օրն իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Իշխանությունում արդեն մի քանի օր է՝ ԳՇ նոր պետի թեկնածուներ են դիտարկում, մամուլում քննարկվում է երկու անուն՝ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի, որն այն քիչ զինվորականներից է, որ չի միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին, և ՀՀ ՊՆ ռազմական վերահոսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյանի թեկնածությունը: 

Սակայն քիչ առաջ տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը կարծես թե կանգ է առել ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի վրա։ Ի դեպ, ԳՇ հայտարարությունից հետո լրատվամիջոցներում տարածվեց Դավթյանի մեկնաբանությունը, թե իբր  համաձայնել էր Նիկոլ Փաշինյանի այն ձեւակերպման հետ, թե ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է։ Ավելի ուշ նա պարզաբանում տարածեց՝ ասելով խեղաթյուրել են իր ասածը,եւ որ դա քաղաքականությանը խառնվել չէ․«Քաղաքականությանը խառնվելու որևէ բան չեմ տեսնում։ Տեսնում եմ, որ պետությունում գործերը լավ չեն, դա է ասում, որ ընդհանուր իրավիճակն այնքան էլ բարվոք չէ, որը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների»։

Մենք փորձեցինք Արտակ Դավթյանից պարզել՝ ստացե՞լ է արդյոք նման առաջարկ․«Ես տեղյակ չեմ»։ Ձեզ առաջարկ արե՞լ են, թե՞ ոչ․«Ես ոչ մի բանից տեղյակ չեմ»։ Եթե անեն՝ կընդունե՞ք․ «Չեմ ուզում ոչ մի մեկնաբանություն տալ»։ 

Հիշեցնենք, որ Դավթյանը 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը եղել է ԳՇ պետ: Նիկոլ Փաշինյանը նրան ազատեց մեր հայտնի հրապարակումից հետո, երբ Դավթյանը կորոնավիրուսի կարանտինի օրերին որդու հարսանիքն էր արել՝ մեծ թվով հյուրերով, երգ-երաժշտությամբ։ 

Դավթյանի ազատման առիթով կառավարության նիստում Փաշինյանն ասել էր․ «Ես ուզում եմ երջանկություն մաղթել բոլոր նորապսակներին և նաև գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի որդուն ու հարսին, հույս ունենալ, որ նրանք երջանիկ ընտանիք կձևավորեն։ Ես էլի ուզում եմ ասել, որ որոշումները շատ հաճախ ճգնաժամային իրավիճակներում միանշանակ չեն լինում։ Բայց գալիս ու հասնում է մի գիծ, երբ կարգապահությունը, կարգ ու կանոնը արտակարգ դրության և երկրի ղեկավարի ասածներից բխող գործողությունների ճշգրիտ և անվերապահ կատարումը դառնում է առաջնահերթություն մնացած բոլոր հարցերի վերաբերյալ»։ 

 

Ավելին՝ այստեղ

Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան
website by Sargssyan