Ինչո՞ւ չեն կատարվում պայմանագրային պարտավորությունները. «Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը խորհրդարանում փորձել է պատգամավորներին համոզել, որ Աբու Դաբիում տեղի ունեցածը, երբ աշխարհի ամենամեծ ռազմատեխնիկական ցուցահանդեսներից մեկում Հայաստանի տաղավարը դատարկ էր, իսկ ցուցանմուշների փոխարեն բուկլետներ էին, առանձնապես մեծ ողբերգություն չէ: Ավելին, նա նշել է, որ մեր տաղավարը բավական լավ տեսք ուներ: Սակայն փորձագետները և փաստերը այլ բան են վկայում մի ցուցահանդեսի մասին, որի համար իշխանությունները ծախսել են մոտ 200 հազար դոլար: Մեր տեղեկություններով, այս ցուցահանդեսի հիմնական ներկայանալի կազմակերպությունը պետք է լիներ «Արսենալ ԼՏԴ» ընկերությունը, որին կառավարությունը դեռ 2019 թվականի փետրվարին մաքսային արտոնություն էր տրամադրել ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար, որոնք օգտագործվելու էին զենքի և զինամթերքի արտադրության մեջ։ Սակայն բանն այն է, որ արտադրության մասին դեռ որևէ խոսք չկա:

Փոխարենը, ըստ մեր աղբյուրների, այս կազմակերպությունը նաև ներմուծման լիցենզիա ունի, և հիմա ավելի շատ հանդես է գալիս որպես զենք ներմուծող և մատակարարող ընկերություն: Բայց ըստ մամուլի առանձին հրապարակումների, այստեղ էլ, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ բնականոն հունով է գնում: Ըստ այդմ, պետությունը երկու տրանշով նշյալ կազմակերպությանը տրամադրել է մոտ 1,2 մլրդ դրամ, ընդ որում, փաստացի ամբողջ գումարը տրամադրվել է... որպես կանխավճար: Սակայն, ըստ տեղեկությունների, նույնիսկ այդ պարագայում համապատասխան զինատեսակները չեն մատակարարվել, իսկ արտադրելու մասին խոսք էլ չկա: Ի դեպ, հավելենք, որ մեր աղբյուրների փոխանցմամբ, այս տարի ևս նախատեսվում է համանման պատվեր իջեցնել: Թե ինչ գումարի չափով, առայժմ պարզել չհաջողվեց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan