Կեղծիքից՝ ճշմարտություն. ինչու՞ սուտը պետք է վերանա քաղաքական դաշտից

Մի պահ պատկերացրեք, որ քաղաքական գործիչները դադարեն սուտ խոսելուց, դատարկաբանելուց, ճոռոմախոսությունից և իրենց մտքերը շարադրեն հստակ և առանց սեթևեթենքների: Պատկերացնու՞մ եք, թե որքան կմաքրվի քաղաքական դաշտը, և քաղաքացիներին որքա՞ն հեշտ կլինի ծրագրերի ու քաղաքական ուժերի բազմազանության մեջ ընտրություն կատարել:
 
Երեկ որոշ քաղաքական գործիչներ աղմկում էին, թե ինչու՞ է Խաչիկ Ասրյանը հայտարարում, որ պետք է չեղարկել Հայաստան - ԵՄ՝ մարտի մեկից ուժի մեջ մտած համաձայնագիրը: Ըստ էության, ինչ է շեշտում այդ փաստաթուղթը: Այդ համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն՝ ամենատարբեր ոլորտներում. արդարադատություն, անվտանգություն, տնտեսություն, գյուղատնտեսություն, ենթակառուցվածքներ, շրջակա միջավայր և կլիմա, կրթություն և գիտություն, մշակույթ, առողջապահություն: Այդ համագործակցության անվան տակ պետք է հասկանալ, որ Եվրամիությունն իր հստակ վերահսկողությունն է հաստատելու վերոնշյալ ոլորտների նկատմամբ և Հայաստանը բոլոր հարցերում պետք է ենթարկվի Եվրոպայից իջեցված բոլոր հրահանգներին: Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:
 
Հիմա, տարիներ շարունակ Խաչիկ Ասրյանը ասում է՝ բավական է խաբեք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, բավական է նեղության պահին վազեք Մոսկվա՝ խաղաղություն խնդրելու, բայց մնացած ամբողջ ժամանակահատվածում, փոխանակ կառուցեք, բարելավեք, բարձր մակարդակի հասցնեք այդ հարաբերությունները՝ շարունակում եք Արևմուտքի ու Եվրոպայի հետ անազնիվ խաղեր խաղալ, Ռուսաստանի քթի տակ «շուստրիություններ» անել: Մեր անվտանգության համակարգը անշրջելիորեն Ռուսաստանի հետ է կապված, թողեք բոլոր ձեր մանր ժուլիկությունները և անցեք այդ հարաբերությունների նորովի կառուցմանը, մի վազվզեք եվրոպական ու ամերիկյան տարաբնույթ կառույցների դռներով և մի փորձեք նոր «բորշ» եփել հայ ժողովրդի գլխին՝ հերթական հակառուսական ծրագրերին մաս կազմելով...
 
Ու ինչու՞ են աղմկում, ի՞նչն է սխալ ասված... Սթափվե՛ք, բավական է խարխլել առանց այն էլ փլուզված անվտանգության համակարգը, երկիրը պետք է կառուցել այնպես, որ Հայաստանի ու Ռուսաստանի անվտանգությունը մեկ բաղկացուցիչ համակարգի մաս կազմի, ու եթե մարդիկ ձեզ կոչ են անում հերթական անգամ ստելու և կեղծելու փոխարեն դադարեցնել այդ խաղերը և գնալ ՌԴ հետ ազնիվ հարաբերություններ կառուցելու ճանապարհով, դուք, աղմկելու և կեղծ թեզեր արտանետելու փոխարեն, ունեք երկու ճանապարհ.
 
1. Անվերապահ կատարել այդ պահանջները և երկիրը զերծ պահել հերթական աղետից...
 
2. Հեռանալ և երկրի ղեկը հանձնել մարդկանց, ովքեր ստի ու կեղծիքի կայսրություն կառուցելու փոխարեն կներդնեն պետության կառավարման առավել ազնիվ մեթոդներ:
 
Վարդան Այվազյան
Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»
website by Sargssyan