Նորաստեղծ փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է 3 տարի ազատվեն հարկերից. Խաչիկ Ասրյան

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման գործում առանցքային դեր ունեն փոքր ու միջին ձեռնարկությունները։

ՀՆԱ տեսակարար կշռում ևս նրանց ստեղծած արդյունքը շոշափելի է։ Դա է պատճառը, որ տարբեր երկրների կառավարություններ առանձնակի ուշադրության տակ են պահում ՓՄՁ ոլորտը։ Հայաստանի տնտեսության նման կառուցվածք ունեցող երկրների օրինակը ուսումնասիրելիս՝ ակնհայտ է դառնում մի շատ կարևոր օրինաչափություն՝ ՓՄՁ ոլորտում նոր ստեղծվող ձեռնարկությունների համար պետությունը սահմանում է արտոնություններ, որպեսզի տնտեսվարողները կարողանան ոչ միայն ներդրված կապիտալի ետգնում իրականացնեն, այլև ընդլայնվեն և զարգանան։ Ընդունված և արդյունավետ գործիքներից է նաև էժան վարկավորման քաղաքականությունը։ Հայաստանում պատկերը հակառակն է։ Չկա պետական աջակցություն, չկան էժան ֆինանսական ռեսուրսներ և առհասարակ չկա բարենպաստ միջավայր փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար։ Լուրջ խոչընդոտ է համարվում նաև քաղաքական դաշտի անկայուն և անորոշ վիճակը։ Որպեսզի պատկերավոր նկարագրենք իրավիճակը, պետք է ասենք, որ վերջին տասնամյակում Հայաստանում փակվել է շուրջ 20000 փոքր ու միջին ձեռնարկություն։

Ինչևէ, գործող իշխանությունները ևս զարգացման որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին, որի պատճառով հատկապես 2020թ.-ի սկզբից մինչ այսօր հազարավոր ձեռնարկություններ փակվեցին։ Նրանք պարզապես չդիմացան Covid-ով պայմանավորված սահմանափակումներին, այնինչ պետությունը պարտավոր էր փրկել նրանց սնանկացումից։ Ինչևէ, առաջիկայում ընտրական պրոցեսներ են մեր երկրում տեղի ունենալու, հետևաբար հատկապես բիզնես ոլորտին հետաքրքիր կլինի լսել, թե ինչ են առաջարկում քաղաքական ուժերը։

Դիցուք Խաչիկ Ասրյանի ղեկավարած Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան կուսակցությունն առաջարկում է Հայաստանում գործող մանր և միջին բիզնեսը երեք տարով ազատել բոլոր տեսակի հարկերից։ Պայմաններ ստեղծել մանր և միջին բիզնեսով զբաղվող ձեռներեցների համար` յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձը դարձնել նվազագույնը 300.000 դրամ և շարունակաբար բարձրացնել։ Սա հնարավորություն կտա սոցիալական այս ծանր ժամանակաշրջանում մանր և միջին բիզնեսով զբաղվող ընտանիքներին երեք տարվա ընթացքում կարգավորել բիզնեսի և իր ընտանիքի բյուջեն և ոտքի կանգնել ու զարգանալ:

Սրանք դասական մոտեցումներ են, որոնք թերևս ՓՄՁ ոլորտում կիրառվող ամենաարդյունավետ գործիքներն են։

Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»
website by Sargssyan