«Մանդատացավը» չպետք է մթագնի մեր բանականությունը. հերիք է «փրկիչներ» հռչակենք

Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝


«Մանդատացավն» ու քաղաքական «փրկիչներին» մերժելու ժամանակը։ Մեր պետականությունից փշրանքներն են մնացել,թշնամին ինչ ուզում ՝անում է, իսկ երկրիս քաղաքական դաշտում կռիվ է ընկել ,թե ով ում թիմից է կամ ով ում առաջնորդն է։ Ես Հանրապետական եմ՝ Աշոտ Նավասարդյանի,Վազգեն Սպարապետի, Անդրանիկ Մարգարյանի ու Սերժ Սարգսյանի գաղափարական զինակիցը։ Հպարտ եմ իմ կուսակցական պատկանելությամբ,բայց կուսակցամոլ չեմ։ «Մանդատացավը» չպետք է մթագնի մեր բանականությունը։ Հիմա ոչ թե բաժան-բաժան լինելու ,այլ միավորվելու հրամայականի ժամանակն է։ Հերիք է «փրկիչներ» հռչակենք։ Երկրիս վրա «փրկիչներ» չկան,քաղաքականության մեջ՝առավել եւս։ Մի կողմում թշնամին է,մյուսում՝Հայաստանը։ Իրար վրա «բոչկա գլորելով» Հայաստանն ավելի ուժեղ չենք դարձնում։ Հարկ է դուրս գալ «բացառիկության» եւ «միակի» մտածողությունից։ Չեմ ժխտում, ես ինքս զերծ չեմ եղել նման «արատներից»։ Բայց հիմա ուրիշ ժամանակներ են։ Այժմ հետ ենք գնացել 1044թ.,երբ հայոց ավագանու մեծ մասը հովանավորներ էր փնտրում օտար երկրներում,թագավորը երկիրը հանձնում էր օտարներին,իսկ ազգային պետականության ջատագովների միավորման կոչը մնաց«ձայն բարբառոյ յանապատի»։ Արդյունքում՝1045-ին Անիի Բագրատունյաց թագավորությունն անկում ապրեց։ Ժամանակն է պատմությունից դասեր քաղենք։ Այլընտրանքը՝պետականության կորուստն է։ Միավորվելն է մեր փրկությունը՝առանց որեւէ մեկի ամբիցիայի գերարժեւորման։ Միավորում ոչ թե անձերի,այլ գաղափարի ու Հայաստանի շուրջ։ Եթե չստացվի,ուրեմն արժանի չենք անկախ հայրենիքի։ Հ.Գ. Ժամանակն է կողմնորոշվենք՝ իրար դեմ մանդատի կռիվ ենք անում,թե՞ հանուն մեր հայրենիքի ապագայի «թեւերներս քշտած» փորձում ենք բուժել մեր վիրավոր Հայաստանի վերքերը։ Հայաստանի շահը վեր է ամեն ինչից։

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan