Խաչիկ Ասրյանի ջրբաժանը

Պատերազմը, իր դաժան հետևանքներով, նաև հանրային գիտակցությունը բաժանեց տարբեր բևեռների: Հայ հանրույթը ցանկացած երևույթ կապում և կապելու է պատերազմի հետ, նրա հետևանքների հետ, հղում կատարելով անցյալին՝ մեղադրվում են ու մեղադրվելու են բոլորը, և տպավորություն է, թե պատերազմը նաև ջրբաժան է՝ իրարից զատելու անցյալն ու ներկան, հայրենադավն ու հայրենասերը, հայկականն ու թշնամականը:

Սակայն դուք չեք նկատե՞լ, որ անգամ այս ջրբաժանը գծվում է ըստ քաղաքական շահերի, ըստ այսօրէական քաղաքական նախասիրությունների: Օրինակ, երբ ապրիլյան պատերազմի օրերին փոխնախարար, քաղաքական գործիչ Խաչիկ Ասրյանն իր ջոկատով մեկնում էր ճակատ և, ականատեսների վկայությամբ, հայրենասիրության իրական օրինակներ էր ցույց տալիս, հետագա տարիներին մենք քանի՞ անգամ այդ օրինակը քարոզեցինք, ցուցադրեցինք հանրությանը, թե ինչպես պետք է իրեն պահի իր պետությունը սիրող փոխնախարարը: Զրո անգամ: Որովհետև Խաչիկ Ասրյանը չդարձավ մարդկանց քաղաքական նախասիրությունների գերին, չսպասարկեց առօրյա քաղաքական շահերը և չտրվեց զանգվածային փսիխոզի ազդեցությանը:

Նույնը 44-օրյա պատերազմում, երբ Խաչիկ Ասրյանը կրկին բացառիկ դաս տվեց՝ իր վրա վերցնելով Արցախի կարևորագույն հատվածներից մեկի պաշտպանությունը և իրականացրեց պատվով ու բարձր պատասխանատվությամբ, քանի՞ անգամ մենք ջրբաժանի կարմիր գիծ դարձրեցինք քաղաքական գործիչների ունեցած անձնական ներդրումը համազգային այս գոյամարտում: Զրո անգամ: Բայց կերանք կուտը և տրվեցինք հին ու նոր, նախկին - ներկա, Նիկոլ - Ռոբերտ կեղծ դիսկուրսին:

Ու մենք երկար ժամանակ նորմալ պետություն չենք ունենա, եթե ջրբաժանները գծվեն ոչ թե երկրի համար ներդրված անձնական ջանքերի, այլ ստամոքսի գռմռոցի և կալորիաների համակցությամբ:

Ռուստամ Ստեփանյան

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան
website by Sargssyan