Արտակարգ դեպք հայրն ու նրա 2 որդիները դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

 Երեկ ՝ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 20:20-ի սահմաններում «Մասիս»  բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխել 3 քաղաքացու:

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը և Հայաստանի քննչական կոմիտեի  Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝  ավագ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչներ, 55-ամյա  Նորայր  Նավասարդյանը,  28-ամյա Կարեն Նավասարդյանը և 23-ամյա Ռոստոմ Նավասարդյանը:

Բժիշկները հիվանդանոցում ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները  այդ պահին ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:  Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում վիճաբանություն է  տեղի ունեցել Ն., Կ., Ռ.  Նավասարդյանների և նույն գյուղի բնակիչ, 48-ամյա Թոռն Շարոյանի, 21-ամյա Խադո Շարոյանի, 19-ամյա Ազիզ  Շարոյանի միջև, որի ժամանակ էլ, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, Շարոյաններից մեկը դանակով հարվածներ է հասցրել Նավասարդյաններին: 

Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներ Կ. և Ռ. Նավասարդյանները Ն. Նավասարդյանի որդիներն են, իսկ Խ. և Ա. Շարոյանները՝ Թ. Շարոյանի որդիները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Թ., Խ., Ա. Շարոյաններին, ինչպես նաև հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 

 

Ավելին՝ այստեղ

Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները
website by Sargssyan