Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի մասին։

«Ազգային ժողովի ընդունած՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը Հանրապետության նախագահի աշխատակազմն Ազգային ժողովից ստացել է 2021 թվականի մարտի 26-ին:

Օրենքով նախատեսվում է էականորեն բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված դրամական փոխհատուցման չափերը: Ընդ որում, փոփոխությունը կիրառելի է նաև զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ:

Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ, լսել նրանց նկատառումներն ու դիտարկումները, կարծիքներն ու մտահոգություններն առ այն, որ լրատվական և լրատվամիջոցների գործունեության ոլորտներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները քննարկվում և ընդունվում են առանց մասնագիտական հանրության կարծիքն ու առաջարկությունները հաշվի առնելու:

Դիտարկվել են նաև միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից արտահայտված մտահոգությունները:

Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է խոսքի և կարծիքի ազատությունը և մտահոգ է, որ, մի կողմից, նախատեսվող փոփոխություններով ոլորտում որևէ համակարգային խնդիր չի լուծվում, իսկ մյուս կողմից՝ առաջարկվող կարգավորումները կարող են էական վնաս հասցնել խոսքի և արտահայտվելու ազատությանը, զգալիորեն սահմանափակել լրագրողի ազատությունը և լրատվամիջոցի՝ օբյեկտիվ քննադատելու, իրադարձություններն ու երևույթները, այդ թվում՝ պաշտոնյաների, հասարակական-քաղաքական գործիչների գործունեությունն անկաշկանդ լուսաբանելու հնարավորությունը։

Ժողովրդավարական հասարակությունում «հանրային հսկիչի» դեր կատարող զանգվածային լրատվության միջոցների՝ արտահայտվելու ազատությունը, ինչպես նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ կարծիքները համարվում են առավել պաշտպանված կատեգորիա:

Հայաստանի Հանրապետությունում կարծիքի արտահայտման ազատությունը երաշխավորված է Սահմանադրության 42-րդ հոդվածով: Յուրաքանչյուր անձի կողմից իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ամրագրված է նաև մի շարք միջազգային փաստաթղթերում:

Վիրավորանքն ու զրպարտությունն, անկասկած, անթույլատրելի են, անընդունելի և դատապարտելի:

Միևնույն ժամանակ, իրավական աղբյուրների վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ ժողովրդավարական հասարակությունում կարծիքի արտահայտման ազատության ցանկացած սահմանափակում (ներառյալ՝ օրենքով նախատեսված փոխհատուցման չափը) պետք է լինի հիմնավորված և համաչափ, փոխհատուցումը պետք է լինի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին համահունչ, իսկ փոխհատուցման կիրառումը չպետք է բացասական ազդեցություն ունենա խոսքի ազատության և հանրային հարցերի քննարկման վրա՝ պատասխանողի համար ստեղծելով անհամաչափ ծանր նյութական բեռ, որը կարող է նույնիսկ վճռորոշ ազդեցություն ունենալ վերջինիս գործունեության համար:

Օրենքն առերևույթ խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանրապետության նախագահը չի ստորագրել Ազգային ժողովի ընդունած օրենքը և դիմել է Սահմանադրական դատարան՝ Օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով», - նշված է հայտարարության մեջ։

 

Ավելին՝ այստեղ

Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատեց, որ չի զբաղվում գերիների հարցով. Բորիս Ավագյան Փաշինյանի ապօրինությունները կարող են ողբերգական հետեւանքներ ունենալ․ Խաչիկ Ասրյան Ռ.Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել 30 տարի առաջ Ոսկեպարում զոհված ոստիկանների հիշատակին Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցերով չի զբաղվում ՀՀ կառավարության 04.05.2021թ. որոշումը ակնհայտ հակասահմանադրական է Առողջ ապրելակերպը իմ կյանքի կարևոր մասն է. Տիգրան Արզաքանցյան Հիմա հասկանում ենք, որ տեղի ունեցածը հեղաշրջում էր, ոչ թե հեղափոխություն. Արթուր Վանեցյան ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն արձագանքել է ԶՈՒ ԳՇ պաշտոնյայի անձնավորված հայտարարությանը «Հայոց Արծիվները» զգուշացնո՛ւմ է Փաշինյան Նիկոլին «Երրորդ ուժ»-ի երիտասարդները ծափողջյուններով հրաժեշտ են տվել Սերգեյ Լավրովին (տեսանյութ) Ներկայացվել է Տիգրան Արզաքանցյանի բարեգործական հիմնադրամի 18-ամյա պատմության մասին պատմող «Բարին կերտելիս» ֆիլմը Կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միայն մեկ ճանապարհ կա. այդ ճանապարհը «Հայրենիք»-ՀՀԿ միավորումն է. Արթուր Վանեցյան Պառակտումը խորացնելու փոխարեն պետք է ընտրել համաձայնության վարչապետ Տիգրան Արզաքանցյանի շրջայցը Գյումրի Առաջիկա տարիներին էապես մեծ է լինելու բանկային համակարգի դերը տնտեսության զարգացման և ուժեղ պետություն ունենալու հարցում. Մհեր Աբրահամյան Մարդիկ աղքատ են, հացի ու դեղի կարիք ունեն, դրանից այն կողմ էլ ի՞նչ իրավունքների խախտում․ Տիգրան Ուրիխանյան ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր ուսանողներին «ԱԽ քարտուղարը կեղծ պնդումներ է արել ԱԹՍ-ների մասին»․ Աշոտյանը տեսանյութ է հրապարակել Արման Թաթոյանի ելույթից հետո Արարատ Միրզոյանը ԱԺ դահլիճում «հաշիվներ է մաքրում». Տեսանյութ Հասարակության մոտ թրքասերի պիտակը կրող Մարիա Կարապետյանը մեղադրում է ՄԻՊ-ին
website by Sargssyan