Աստղագուշակ ապրիլի 21-ի համար

 Խոյ. Բարենպաստ օր է` կապված ձեզ համար օգտակար տեղեկություններ ստանալու հետ: Կարելի է ցանկացած տեսակի բարդ գործերով զբաղվել` որքան էլ որ ոչ միանշանակ լինի իրավիճակը, ձեզ կհաջողվի ծայրը ծայրին հասցնել: Օրը հարմար է պրոֆեսիոնալ և ֆինանսական հարցեր լուծելու համար, չի բացառվում, որ գայթակղիչ առաջարկներ ստանաք:Բարձր է ձեր ստեղծագործական ներուժը` կարելի է ձեռնամուխ լինել ինչ-որ նոր բանի, կամ ուղղակի ձեր կյանքում որոշակի փոփոխություններ մտցնել: Արժե նախաձեռնություն ցուցաբերել անձնական հարաբերություններում` դա բարեհաճ ընդունելության կարժանա:

Ցուլ. Անբարենպաստ միտումների ազդեցությունը երբեմն իրեն զգացնել է տալիս, սակայն օրն, ընդհանուր առմամբ, անցնում է հաջող: Ձեր խնդիրն է շարունակել սկսած գործերը և ոչ մեկի ուսերին չդնել դրանք, քանի որ այդ ամենը հաղթահարելու ունակ եք միայն դուք ինքներդ: Հնարավոր է օգնություն ստանաք հին ընկներներից ու ծանոթներից, այդ թվում` նյութական: Մեծ է հաջող գործարքների հավանականությունը:

Լավ օր է շփումների համար, այդ թվում և` ազդեցիկ մարդկանց հետ; Դուք ուժեղ տպավորություն եք թողնում նրանց վրա, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում: Չի բացառվում ռոմանտիկ հրապույր` այն լուրջ դեր չի խաղա ձեր կյանքում, սակայն շատ դրական էմոցիաներ կպարգևի:

Երկվորյակներ. Օրը հաջող է դասավորվում և լայն հնարավորություններ բացում նշանի բազմաթիվ ներկայացուցիչների առջև: Կարևոր է ձեր տաղանդների դրսևորման համար արժանի կիրառություն գտնելը` ափսոս է ուժերն ու ժամանակը չարժեցող բանի վրա ծախսելը: Դուք հիանալի եք կարգավորում կազմակերպչական հարցերը, ենթականերին տալիս խելամիտ հանձնարարություններ և առանց հոգնելու դրսևորում լիդերական ունակություններ:

Ձեր բախտը սիրո և փողի հարցում բերում է այն աստիճան, որ շրջապատը սկսում է ձեզ նախանձել: Հարմար օր է, որպեսզի մտերիմների հետ կիսվեք ձեզ մտահոգող խնդիրների շուրջ:

Խեցգետին. Անբարենպաստ օր է ինչպես անձնական, այնպես էլ` գործնական շփումների համար: Կարող են լուրջ տարաձայնություններ ծագել աշխատակիցների և մտերիմ մարդկանց հետ` ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ դուք կորցնում եք այն մարդկանց աջակցությունը, ում վրա սովոր էիք հենվել: Ցանկալի չէ գործարքներ կնքելը, ինչպես նաև այնպիսի հարցերի քննարկումը, որոնք կապված են աշխատանքը փոխելու հետ:

Հնարավոր են չպլանավորած այցեր, ընդ որում, հյուրերը իրենց երկար մնալով, կարող են և ձանձրացնել: Այսօր ծագած ֆինանսական խնդիրները ավելի լուրջ են, քան դա թվում է առաջին հայացքից:

Առյուծ. Այսօր ձեր հաջողությունները զգալի կլինեն, եթե դուք չշեղվեք և կենտրոնանաք միայն ամենակարևոր բաների վրա: Պրոֆեսիոնալ խնդիրները, որ դուք ձեր առջև դնում եք, բազմաթիվ են, սակայն այնքան բարդ չեն, որքան թվում է առաջին հայացքից, դրա հետ մեկտեղ էլ դուք դրանք հմտորեն հանձնարարում եք այնպիսի մարդկանց, ովքեր լավագույնս դա իրականացնում են: Հնարավոր են զգալի դրամական մուտքեր:

Նոր ծանոթությունները օգտական են լինում, դուք հեշտությամբ եք նվաճում մարդկանց համակրանքը, նրանք էլ պատրաստ են օգնել ձեզ և լուծել ձեր մի շարք խնդիրներ:

Կույս. Բարենպաստ օր է աշխատանքի համար, նշանի առավել եռանուն ներկայացուցիչները կարող են հույսը դնել ծառայողական բարձրացման վրա: Հնարավոր է և եկամուտների աճ, հատկապես հաճելի է, որ դրա համար պետք չէ մեծ ջանքեր թափել: Հնարավոր է լինում նոր դաշնակիցներ գտնել, որոնց մեջ կարող են և բավական ազդեցիկ մարդիկ լինել:

Բարենպաստ օր է նոր ծանոթությունների, գործնական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության համար: Այսօր սկսած հաաբերությունները կզարգանան բավական դինամիկ և կբերեն բավական շատ դրական էմոցիաներ:

Կշեռք. Այսօր շատ բան փոխվում է աչքի առաջ, ընդ որում ոչ միշտ է ձեզ համար հասկանալի, թե արդյոք օգտակար կլինեն այդ փոփոխությունները: Աշխատեք զուր տեղը չանհանգստանալ, ժամանակի հետ դուք կստանաք բավարար տեղեկություններ, որպեսզի ճիշտ եզրակացություններ անեք: Կարող են իրենց մասին հիշեցնել վաղեմի գործընկերները, նրանց օգնության շնորհիվ դուք կկարողանաք իրականացնել ձեր ամենահամարձակ պրոֆեսիոնալ մտահղացումները:

Օրը զգուշավորություն է պահանջում` դուք սովորականից ավելի հակված եք ռիսկի գնալու, իսկ դրա հետևանքները կարող են տհաճ լինել: Հրաժարվեք ղեկին նստելուց  և սպորտի էքստրեմալ ձևերից:

Կարիճ. Այսօր չարժե լայնամասշտաբ պլաններ կառուցել կամ սկսել երկարաժամկետ նախագծերի վրա աշխատել: Շատ բան է խոչընդոտում առաջ գնալուն, անվերջ ծագում են անբարենպաստ հանգամանքներ: Արդյունքում, դուք ուղղակի մոռանում եք այն պլանների մասին, որոնք մեկ այլ` ավելի հաջող պահին կարող էիք իրականացնել: Իսկ ահա մանրակրկիտ ու միապաղաղ աշխատանքի, ինչպես և` ոչ մեծ առևտրի և ներդրումների  համար օրը առավել քան հարմար է:

էմոցիոնալ ֆոնը կայուն կլինի, օրվա մեծ մասը դուք կանցկացնեք բարձր տրամադրությամբ: Երեկոյան հաճելի լուրեր կստանաք հեռավոր ազգականների մասին:

Աղեղնավոր. Բարենպաստ օր է ցանկացած լուրջ գործ ձեռնարկելու համար: Այն հատկապես հարմար է վաղուց մտածված և մանրակրկիտ ծրագրված նախագծերի իրականացման համար: Դուք հաճելիորեն կզարմանաք սեփական շրջահայացության վրա, քանի որ իրադարձությունները զարգանում են հենց’ այնպես, ինչպես դուք նախատեսել էիք: Բավական հաջող են ստացվում պրոֆեսիոնալ փորձարարությունները, սակայն անհրաժեշտ արդյունքը կստացվի միայն ազդեցիկ մարդու միջամտությունից հետո:

Կարելի է հանգուցալուծել խճճված անձնական հարաբերությունները, պարզել, թե որն է խնդիրների ու չհասկացվածության իրական պատճառը:

Այծեղջյուր. Հաջող օր է, որը խոստանում է առաջընթաց գործերում և ձեռնտու գործարքների կնքում: Նախկինում ձեռք բերած փորձը չափազանց կարևոր կլինի, ինչի շնորհիվ դուք խուսափեք սխալներ թույլ տալուց; Դուք տրամադրված եք կոնստրուկտիվ, պատասխանատու և միևնույն ժամանակ` վճռական: Ուժեղ է հետաքրքրությունը արվեստի նկատմամբ` դրա բոլոր դրսևորումներով, և նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ հայտնաբերում են ստեղծագործական հակումներ:

Այսօր դուք կարող եք սատարել բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդու, օգտակար խորհուրդ տալ կրտսեր ազգականներին: Հիանալի օր է ռոմանտիկ  և զվարճալի ճանապարհորդությունների համար:

Ջրհոս. Չնայած օրը դասավորվում է ոչ հաջող ձևով, այնուամենայնիվ դուք համառորեն գնում եք ձեր նպատակին ընդառաջ, և հաստատ կհասնեք դրան ավելի շուտ, քան սպասում էիք: Դուք ոչ միայն պաշտպանում եք ձեր շահերը, այլև` պայքարում եք արդարության համար, ինչով նյարդայնացնում եք առավել պրակտիկ մարդկանց: Մյուս կողմից էլ ձեր հասարակականորեն օգտակար գործունեությունը կարժանանա ձեզ համար համակրելի անձանց հարգանքին:

Չեն բացառված հաճելի անակնկալները, արժեքավոր նվերները: Ռոմանտիկ հարաբերությունները կզարգանան ոչ այնպես, ինչպես դուք սպասում էիք, սակայն ճիշտ կողմնորոշվելու դեպքում դրանք ձեզ անչափ հաճելի պահեր կպարգևեն:

Ձկներ. Ամենալավ բանը, որ կա այսօրվա մեջ, դա այն հանգստությունն է, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած գործի: Ուրիշները կարող են անսահման ապրումներ ունենալ և իրար խառնվել, իսկ դուք վերահսկում եք ձեր զգացմունքները, այդ իսկ պատճառով էլ դրանք չեն խանգարում ձեզ աշխատել: Աշխատեք խուսափել ոչ պաշտոնական միջավայրում անիմաստ շփումներից: Կարգավորվում են ղեկավարության և աշխարհիս ուժեղների հետ հարաբերությունները, հնարավորություն ունեք բարձրանալ կարիերայի աստիճաններով: Դուք ոչ միայն կկարգավորեք ձեր սեփական զգացմունքները, այլև` կօգնեք մտերիմ մարդուն հաղթահարել ինչ-որ ներքին արգելքներ:

 

Ավելին՝ այստեղ

Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան
website by Sargssyan