Նոր օրենք վարորդների համար

Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը։   Կհանվի «Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված ավտոմոբիլի հաշվառման համարանիշ (բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր համարանիշի) հատկացնելու համար՝ որպես պետական տուրք նախատեսված վճարման ենթակա 12.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման օրենսդրական պահանջը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման ներկայիս գործող կարգավորումների համաձայն՝ ձեռք բերվող տրանսպորտային միջոցի պետական գրանցումը և հաշվառումը պետք է իրականացնի Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանում և «Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ավտոմոբիլի հաշվառման համարանիշ (բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր համարանիշի) հատկացնելու համար վճարի 12.000 ՀՀ դրամ որպես պետական տուրք՝ անկախ հատկացվող համարանիշի ցանկալի համարվելու համար վճարման ենթակա օրենսդրությամբ հաստատագրված լրացուցիչ գումարի վճարումից։

  Ներկայումս առաջարկվում է ՀՀ կառավարության սահմանված կարգով նախատեսել պայմաններ հաշվառվող տրանսպորտային միջոցի նախկին սեպականտիրոջ համաձայնության դեպքում չփոխարինել հաշվառվող տրանսպորտային միջոցի հերթական կամ ցանկալի համարանիշերը։   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում, քանի որ «Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ավտոմոբիլի հաշվառման համարանիշ (բացառությամբ տարանցիկ և ժամանակավոր համարանիշի) հատկացնելու համար վճարման է ենթակա 12.000 ՀՀ դրամ որպես պետական տուրք և անկախ հատկացվող համարանիշի ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարվելու համար վճարման ենթակա օրենսդրությամբ հաստատագրված լրացուցիչ գումարի վճարումից, պետական տուրքի գումարը մշտապես ենթակա է վճարման։   Միայն 2020 թվականի ընթացքում ՀՀ-ում տրանսպորտային միջոցի ցանկալի (36.000 ՀՀ դրամ արժողությամբ) հաշվառման համարանիշով հաշվառվել է 20.514 տրանսպորտային միջոց, հետևաբար ՀՀ պետական բյուջե գանձվել է 738.504.000 ՀՀ դրամ գումար, իսկ օտարված տրանսպորտային միջոցի համարանիշի փոփոխությամբ՝ հերթական համարանիշ է հատկացվել 81.032 տրանսպորտային միջոցի, ուստի ՀՀ պետական բյուջե գանձվել է 972.384.000 ՀՀ դրամ գումար։   Ընդհանուր 2020 թվականի ընթացքում ցանկալի և հերթական համարանիշերի հատկացման արդյունքում որպես պետական տուրք ՀՀ պետական բյուջե գանձվել է 1.218.552.000, իսկ ընդհանուր առմամբ՝ 1.957.026.000 ՀՀ դրամ գումար։

 

ավելին

Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատեց, որ չի զբաղվում գերիների հարցով. Բորիս Ավագյան Փաշինյանի ապօրինությունները կարող են ողբերգական հետեւանքներ ունենալ․ Խաչիկ Ասրյան Ռ.Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցել 30 տարի առաջ Ոսկեպարում զոհված ոստիկանների հիշատակին Պաշտպանության նախարարությունը գերիների վերադարձի հարցերով չի զբաղվում ՀՀ կառավարության 04.05.2021թ. որոշումը ակնհայտ հակասահմանադրական է Առողջ ապրելակերպը իմ կյանքի կարևոր մասն է. Տիգրան Արզաքանցյան Հիմա հասկանում ենք, որ տեղի ունեցածը հեղաշրջում էր, ոչ թե հեղափոխություն. Արթուր Վանեցյան ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն արձագանքել է ԶՈՒ ԳՇ պաշտոնյայի անձնավորված հայտարարությանը «Հայոց Արծիվները» զգուշացնո՛ւմ է Փաշինյան Նիկոլին «Երրորդ ուժ»-ի երիտասարդները ծափողջյուններով հրաժեշտ են տվել Սերգեյ Լավրովին (տեսանյութ) Ներկայացվել է Տիգրան Արզաքանցյանի բարեգործական հիմնադրամի 18-ամյա պատմության մասին պատմող «Բարին կերտելիս» ֆիլմը Կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միայն մեկ ճանապարհ կա. այդ ճանապարհը «Հայրենիք»-ՀՀԿ միավորումն է. Արթուր Վանեցյան Պառակտումը խորացնելու փոխարեն պետք է ընտրել համաձայնության վարչապետ Տիգրան Արզաքանցյանի շրջայցը Գյումրի Առաջիկա տարիներին էապես մեծ է լինելու բանկային համակարգի դերը տնտեսության զարգացման և ուժեղ պետություն ունենալու հարցում. Մհեր Աբրահամյան Մարդիկ աղքատ են, հացի ու դեղի կարիք ունեն, դրանից այն կողմ էլ ի՞նչ իրավունքների խախտում․ Տիգրան Ուրիխանյան ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր ուսանողներին «ԱԽ քարտուղարը կեղծ պնդումներ է արել ԱԹՍ-ների մասին»․ Աշոտյանը տեսանյութ է հրապարակել Արման Թաթոյանի ելույթից հետո Արարատ Միրզոյանը ԱԺ դահլիճում «հաշիվներ է մաքրում». Տեսանյութ Հասարակության մոտ թրքասերի պիտակը կրող Մարիա Կարապետյանը մեղադրում է ՄԻՊ-ին
website by Sargssyan