Թվեր, որոնցից կապշեք. ինչքան են վարձատրվում մերօրյա սերիալի դերասանները. ՖՈՏՈՇԱՐՔ

Գաղտնիք չէ, որ որակապես լավ սերիալների հիմքում ֆինանսն է, սակայն հայկական սերիալների դեպքում, շատ հաճախ, ցավոք, դա էլ չի օգնում բարձր որակ ապահովելու հարցում:

Սակայն Starnews-ն այսօր առանձնացրել է այն գնացուցակը, որը գործում է հայկական սերիալարտադրության մեջ:

Պարզվում է, որ գումարները բավականին տատանվում են ՝ կախված տվյալ դերասանի հայտնիությունից: Հայ դերասանները, ովքեր հանրության շրջանում բավականին մեծ հայտնիություն ունեն և ավելի մեծ պահանջարկ հեռուտադիտողների կողմից, գլխավոր կերպարներ մարմնավորելու համար ռեժիսորներից պահանջում են օրական 50.000 դրամ, սակայն նման դերասանների թիվն այնքան էլ մեծ չէ: Սա, կարծես թե, գումարի այն առավելագույն սանդղակն է, որը բավարար է մեր հայտնի դերասաններին համաձայնել իրենց տաղանդը ցույց տալ տվյալ սերիալում:

Հանուն արդարության, 50.000 դրամ մեկ նկարահանման օրվա համար  կարողանում են պահանջել ամենահայտնի ու պահանջված դերասանները, որոնք այնքան էլ շատ չեն:

Ավելի քիչ ռեյթինգովները կամ նրանք, ովքեր մարմնավորում են ոչ գլխավոր կերպարների, մեկ նկարահանման օրվա համար ստանում են 20-30.000 հազար դրամ:

Ռեժիսորների վրա, թերևս, ավելի էժան են նստում երկրորդական կերպարներ կերտող դերասանները, ովքեր օրական պահնաջում են 8000-10.000 դրամ՝ կախված այն բանից, թե տվյալ օրը ինչ եղանակ կլինի, միգուցե կարիք լինի՝ տաքսիով տուն գնալ:

Հայտնի երգիչ-երգչուհիները, ովքեր մասնակցում են այս կամ այն հայտնի սիթքոմի նկարահանումներին, այլ ձևաչափով են նախընտրում աշխատել՝ կամ ամսավճարով, կամ էլ շատ հաճաշ ամբողջ նախագծի համար հենց սկզբիզ ուզում են իրենց հոնորարը: Այս առումով, թերևս, պետք է առանձնացնենք Միհրան Ծառուկյանին և Արփի Գաբրիելյանին, ովքեր բավական երկար ժամանակ նկարահանվում էին վերջին ժամանակների թերևս ամենահաջողված և վարկանշային սիթքումում՝ «Ֆուլ հաուսում»: Ամենևին չցանկանալով վիրավորել սիթքոմի մյուս դերասաններին, սակայն պետք է խոստովանենք, որ հենց նրանց ՝ դեռևս այն ժամանակ կասկածելի սիրավեպն էր ստիպում նաև հետևել սիթքոմի սյուժեի հետագա զարգացումներին:

Որքան էլ որ մեր դերասաններից շատերը նշում են, որ իրենք համաձայնում են սերիալներում նկարահանվել միայն բարձր վարձատրության դիմաց, սակայն, ցավոք սրտի, նրանց երազանքը և իրականությունը բոլորովին տարբեր են: Այս մասին խոստովանում են հենց իրեք դերասանները:

Դերասան Դավիթ Աֆրիկյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ մեր դերասաններից շատերը խաբում են, որ նկարահնվում են 850.000 դրամով, մինչդեռ իրականում 150.000-ի դեպքում էլ պատրաստ են վազելով գնալ նկարահանման հրապարակ:

Այս թեմայի մասին խոսելիս չենք կարող չանդրադառնալ նաև մի կարևոր , սակայն շատ տհաճ փաստի, որը չնկատելն ուղղակի անհնար կլինի: Տարիներ շարունակ սցենարիստ Դիանա Գրիգորյանը իր տարեդարձին հրավիրւմ է այն դերասաններին, ում հետ աշխատում է:

Նրանցից և ոչ մեկը բաց չի թողնում ադ հնարավորությունը՝ ևս մեկ անգամ Դիանային շողոքորթելու համար: Նրանցից յուրաքանչյուն այդ օրը փորձում է ապացուցել, որ ամենահուզիչ շնորհավորանք գրել կարողացողը ինքն է, իսկ ինչ վերաբերում է Դիանայի տարեդարձից լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակելուն, ապա այս առումով լիդեր կարելի է համարել Ժաննա Բուտուլյանին,  Անուշկա Մարգարյանին, Թելման Խաչատրյանին, Կարեն Ասլանյանին:

Այս դեպքում, հանուն արդարության, պետք է խոստովանենք, որ Դիանան ինքն է սիրում, որ իրեն անդադար գովաբանեն և ասեն, թե ինչ գերագույն հաճույք է իր հետ աշխատելը:

Հենց դրա համար էլ ամեն իր «գլուխործոց» սերիալի ավարտից հետո մի մեծ բեմադրություն է կազմակերպում՝ ստիպելով դերասաններին մեկը մյուսին հերթ չտալով գովաբանել իրեն ու իր «փառահեղ» սցենարը:

 

ավելին

Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան
website by Sargssyan