Ահա, թե ինչքան են վարձատրվում մերօրյա սերիալի դերասանները

Գաղտնիք չէ, որ որակապես լավ սերիալների հիմքում ֆինանսն է, սակայն հայկական սերիալների դեպքում, շատ հաճախ, ցավոք, դա էլ չի օգնում բարձր որակ ապահովելու հարցում:

Սակայն Starnews-ն այսօր առանձնացրել է այն գնացուցակը, որը գործում է հայկական սերիալարտադրության մեջ:

Պարզվում է, որ գումարները բավականին տատանվում են ՝ կախված տվյալ դերասանի հայտնիությունից: Հայ դերասանները, ովքեր հանրության շրջանում բավականին մեծ հայտնիություն ունեն և ավելի մեծ պահանջարկ հեռուտադիտողների կողմից, գլխավոր կերպարներ մարմնավորելու համար ռեժիսորներից պահանջում են օրական 50.000 դրամ, սակայն նման դերասանների թիվն այնքան էլ մեծ չէ: Սա, կարծես թե, գումարի այն առավելագույն սանդղակն է, որը բավարար է մեր հայտնի դերասաններին համաձայնել իրենց տաղանդը ցույց տալ տվյալ սերիալում:

Ռեժիսորների վրա, թերևս, ավելի էժան են նստում երկրորդական կերպարներ կերտող դերասանները, ովքեր օրական պահնաջում են 8000-10.000 դրամ՝ կախված այն բանից, թե տվյալ օրը ինչ եղանակ կլինի, միգուցե կարիք լինի՝ տաքսիով տուն գնալ:

Starnews-ինՀայտնի երգիչ-երգչուհիները, ովքեր մասնակցում են այս կամ այն հայտնի սիթքոմի նկարահանումներին, այլ ձևաչափով են նախընտրում աշխատել՝ կամ ամսավճարով, կամ էլ շատ հաճաշ ամբողջ նախագծի համար հենց սկզբիզ ուզում են իրենց հոնորարը: Այս առումով, թերևս, պետք է առանձնացնենք Միհրան Ծառուկյանին և Արփի Գաբրիելյանին, ովքեր բավական երկար ժամանակ նկարահանվում էին վերջին ժամանակների թերևս ամենահաջողված և վարկանշային սիթքումում՝ «Ֆուլ հաուսում»: Ամենևին չցանկանալով վիրավորել սիթքոմի մյուս դերասաններին, սակայն պետք է խոստովանենք, որ հենց նրանց ՝ դեռևս այն ժամանակ կասկածելի սիրավեպն էր ստիպում նաև հետևել սիթքոմի սյուժեի հետագա զարգացումներին:

Որքան էլ որ մեր դերասաններից շատերը նշում են, որ իրենք համաձայնում են սերիալներում նկարահանվել միայն բարձր վարձատրության դիմաց, սակայն, ցավոք սրտի, նրանց երազանքը և իրականությունը բոլորովին տարբեր են: Այս մասին խոստովանում են հենց իրեք դերասանները:

Դերասան Դավիթ Աֆրիկյանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ մեր դերասաններից շատերը խաբում են, որ նկարահնվում են 850.000 դրամով, մինչդեռ իրականում 150.000-ի դեպքում էլ պատրաստ են վազելով գնալ նկարահանման հրապարակ:

Այս թեմայի մասին խոսելիս չենք կարող չանդրադառնալ նաև մի կարևոր , սակայն շատ տհաճ փաստի, որը չնկատելն ուղղակի անհնար կլինի: Տարիներ շարունակ սցենարիստ Դիանա Գրիգորյանը իր տարեդարձին հրավիրւմ է այն դերասաններին, ում հետ աշխատում է: Նրանցից և ոչ մեկը բաց չի թողնում ադ հնարավորությունը՝ ևս մեկ անգամ Դիանային շողոքորթելու համար: Նրանցից յուրաքանչյուն այդ օրը փորձում է ապացուցել, որ ամենահուզիչ շնորհավորանք գրել կարողացողը ինքն է, իսկ ինչ վերաբերում է Դիանայի տարեդարձից լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակելուն, ապա այս առումով լիդեր կարելի է համարել Ժաննա Բուտուլյանին,  Անուշկա Մարգարյանին, Թելման Խաչատրյանին, Կարեն Ասլանյանին:

Այս դեպքում, հանուն արդարության, պետք է խոստովանենք, որ Դիանան ինքն է սիրում, որ իրեն անդադար գովաբանեն և ասեն, թե ինչ գերագույն հաճույք է իր հետ աշխատելը:

Հենց դրա համար էլ ամեն իր «գլուխործոց» սերիալի ավարտից հետո մի մեծ բեմադրություն է կազմակերպում՝ ստիպելով դերասաններին մեկը մյուսին հերթ չտալով գովաբանել իրեն ու իր «փառահեղ» սցենարը:

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում
website by Sargssyan