«Ես ու Նորայրը որոշեցինք, որ նա կլինի Միլայի կնքահայրը»․ երբեք չեք գուշակի, թե որ հայտնին է ՆԱ. ՖՈՏՈՇԱՐՔ

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որն իրականացրել է Սոչիում։ Երգչուհին Tert.am Life–ին է տրամադրել նոր ֆոտոշարքն ու պատմել ինչպես դրա, այնպես էլ ամուսնու՝ Նորայրի և դստեր՝ Միլայի հետ Սոչի մեկնելու առիթի, առաջին անգամ ընտանիքով հանգստանալու և փոքրիկի սպասվող մկրտության մասին։

«Սոչի մեկնել էինք Վարսահարդարման արվեստի աշխարհի չեմպիոն Գեորգի Կոտի հրավերով, որը մեր ընտանիքի մտերիմն է։ Նա միշտ ասում էր, որ կլինի մեր երրորդ երեխայի կնքահայրը։

Այդպես էր ասում՝ մտածելով, որ առաջին, երկրորդ երեխայի կնքահայրը բարեկամներից մեկն է լինում, բայց ես ու Նորայրը որոշեցինք, որ նա կլինի մեր աղջկա կնքահայրը։ Կարծում եմ՝ Միլան իրենից շատ բան ունի սովորելու, քանի որ իսկապես շատ լավ մարդ է։ Երբ ասացի իրեն մեր որոշման մասին, շատ էր երջանկացել»,– պատմեց երգչուհին։

Միլան ու ապագա կնքահայրը մինչև այս ծանոթ չէին։ Գեորգիի առաջարկով երգչուհու ընտանիքը 4 օրով մեկնել է Սոչի՝ նախ, որպեսզի նրանք ծանոթանանք, երկրորդ՝ հանգստանալու և միասին լավ ժամանակ անցկացնելու։

Սիլվան նկատեց, որ դստեր մկրտությունը 1-ամյակին պետք է լիներ, սակայն հետաձգվեց համավարակի պատճառով, հիմա էլ երկրում բարդ իրավիճակ է․

«Բոլորս հասկանում ենք, որ կնունքի համար նպաստավոր իրավիճակ չէ, բայց շատ ենք ուզում, որպեսզի Միլան մկրտվի։ Հուսանք՝ ամեն ինչ կկարգավորվի, մինչև տարեվերջ կփորձենք մկրտել Միլային»։

Միլայի և ապագա կնքահոր ծանոթությունը կայացավ, իսկ մտերմությունը ժամանակ էր պահանջում․ «Միլան դժվարությամբ է մերվում նոր միջավայրին։ Անծանոթ մարդկանց հետ շփվել չի սիրում։ Իր համար նոր միջավայր էր, նոր մարդիկ, սկզբում դժվարությամբ շփվեց, հետո արդեն խաղում էր Գեորգիի, նրա կնոջ, երեխաների հետ, բայց մինչև մերվեց ու իրեն արդեն շատ լավ էր զգում, վերադարձանք տուն»։

Սիլվան պատմեց, որ իրենց 4-օրյա հանգիստը շատ հագեցած ու պոզիտիվ է անցել․

«Գեորգիի և իր ընտանիքի հետ այլ կերպ անհնար է։ Նա ամեն ինչ անում էր, որպեսզի մեր հանգիստը լավ ստացվի, ու դա իրեն հաջողվեց։ Ինձ համար մի քիչ անսովոր էր այնտեղ լինել առանց համերգի։ Առաջին անգամ էի գնում միայն հանգստանալու նպատակով ու ընտանիքիս հետ։ Քանի որ միշտ համերգների եմ եղել, ինձ հետ են եղել նաև հայրս, որը զբաղվել  է պրոդյուսերական հարցերով, մայրս, որը օգնել է ինձ հետնաբեմում»։

Գերոգիի առաջարկով երգչուհին ֆոտոշարք է արել, որին մասնակցել է նաև ամուսինը։

«Լուսանկարները հենց Գեորգին է արել, ոճը ևս ինքն է որոշել։ Հետաքրքիր է, նա այդքան էքսպերիմենտներ է անում, բայց իմ դեպքում միշտ պահում է բնական վիճակս։ Չի ուզում փոխել տեսակս։ Էքսպերիմենտ, իհարկե, արեց, բայց ոչ արտաքնիս հետ։

Ինձ համոզեց նկարվել արծիվն ուսիս։ Ես շատ էի վախենում, բայց, ի վերջո, կարողացավ համոզել ինձ, որ եթե հետաքրքիր մի բան եմ ուզում ստանալ, պիտի համաձայնեմ»,– եզրափակեց երգչուհին։

ավելին

Հունիսի 23-ին ժամը 12:00-ին տեղի կունենա «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մամլո ասուլիսը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսուհետ ևս անելու է հնարավոր ամեն բան մեր երկրում հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարելու համար Որքան գումար է ծախսել ԱՆ-ն կորոնավիրուսի կանխարգելման համար հունվարից մինչև հունիսի 1-ն Ալիեւն օկուպացված Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք է հռչակել Դոլարի փոխարժեքի անկումը շարունակվում է. եվրոն եւս էժանանում է 1 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք խոստանալու և տրամադրելու համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ Ինչով է պայմանավորված քրեակատարողական հիմնարկներում Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը. փաստաբանի կարծիքը Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն Հայաստանի Մ-15 հավաքականը լարված պայքարում զիջեց Լիբանանի Մ-16 հավաքականին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արամ Սարգսյանի հետ /Տեսանյութ/ Վաղը 7 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը Երևանում և որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +41 Մահացել է Ալեքսանդր Բալտայանը Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են Երևանում հայտնի փորձագետը վրաերթի է ենթարկել հայտնի փաստաբանին Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. Զոհ ու վիրավորներ կան Հայկ Մարությանը քիչ առաջ սկանդալային հայտարարություն արեց 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել «Մանախը բերման ենթարկվելուց հետո անհետացել է»․ Նաիրի Հոխիկյան
website by Sargssyan