Մեր հայրենիքը սպառնալիքների տակ է․ հրավիրում եմ՝ մասնակցելու համազգային աղոթքի արարողությանը. Արտակ Թովմասյան (տեսանյութ)

Մայիսի 24-ին` ժամը 18․30-ին, հրավիրում ենք բոլորին «Դվին» համալիր՝ խոսելու ստեղծված իրավիճակի մասին, քննարկելու մեր երազած Հայաստանը կառուցելու ծրագրերն ու անելիքները և մասնակցելու համազգային աղոթքի արարողությանը։ Այս մասին իր տեսաուղերձում ասել է «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը: 
 
Նա իր ուղերձում, մասնավորապես, ասել է.
 
«Սիրելի հայրենակիցնե՛ր, այսօր մենք ապրում ենք անկումային ժամանակներ։ Մարդիկ վստահություն չունեն վաղվա օրվա հանդեպ, անորոշ և մշուշոտ է ապագան։ Չկա հավատ ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության, ո՛չ առհասարակ քաղաքական ուժերի հանդեպ, մեր հայրենիքը սպառնալիքների տակ է:
 
Մեր ազգի պատմության մեջ նման իրավիճակներ էլի են եղել, բայց մեր հավատի ու եկեղեցու շնորհիվ դարեր ի վեր կարողացել ենք ապրեցնել մեր հայրենիքը՝ նույնիսկ ամենաանհնար ու ճգնաժամային իրավիճակներում։
 
Անվստահությունն ու անորոշությունը զրկում են մեր ազգին հույսից և ապահով ապագայի տեսլականից։ Այսպես երկար շարունակվել չի կարող։ Հաշվի առնելով, որ հայրենիքը սպառնալիքների մեջ է՝ առաջարկում ենք վերկանգնել մասնատվածությունից, թոթափել ատելությունն ու չարությունը, միմյանց հանդեպ լցվել սիրով և վստահությամբ։
 
Մայիսի 24-ին` ժամը 18․30-ին, հրավիրում ենք բոլորին «Դվին» համալիր՝ խոսելու ստեղծված իրավիճակի մասին, քննարկելու մեր երազած Հայաստանը կառուցելու ծրագրերն ու անելիքները և մասնակցելու համազգային աղոթքի արարողությանը։
 
Մենք պարտավոր ենք միաբանելու ազգի ներուժն ու կարողությունը՝ հանուն մեր վաղվա սերնդի հույսով և հավատով լի ապագայի։
 
Խորհենք, թե ինչ երկիր ենք ցանկանում կառուցել և ինչ ժառանգություն թողնել հաջորդ սերունդներին։
 
Այսօր Հայաստանում վտանգավոր չափերի է հասնում ատելության խոսքն ու այլակարծության հանդեպ անհանդուրժողականությունը։ Մի պահ կանգ առնենք, մեր հայացքներն ուղղենք Աստծուն և խաղաղվենք։ Եկել է միաբանվելու ժամանակը, և ես վստահ եմ, որ Միասին Մենք Կարող ենք»:
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել
website by Sargssyan