Ինտրիգը հանգուցալուծվեց

Ներքաղաքական ամենակարևոր ինտրիգներից մեկը հանգուցալուծվեց․ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի հիմնադիր նախագահ Տիգրան Արզաքանցյանը խորհրդարանական արտահերթ ընտրությւոններին կմասնակցի Հայաստանի քաղաքական դաշտի հնաբնակներից մեկի՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության հետ։ Վերջին ամիսներին մամուլը հնարավոր և ահնարին վարկածներ էր առաջադրում, թե ում հետ ընտրություններին կմասնակցի անվանի գործարարը։ Կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ու Տիգրան Արզաքանցյանը համաձայնագիր են ստորագրել՝ ընտրություններին միասին մասնակցելու վերաբերյալ, իսկ առաջիկայում ՀԴԿ համաժողովը կորոշվի ընտրական ցուցակը։ Արզաքանցյանն ինքն էլ արձանագրում է, որ Արամ Սարգսյանի հետ նախկինում հաջողված համագործակցություն ունեցել է, այսօր էլ մասնակցում է ընտրություններին, քանի որ երկիրը անդունդի եզրին է, ծանր վիճակում։ Տիգրան Արզաքանցյանը եզակիներից է, որ դաշտը սև ու սպիտակի չի բաժանում, նախկիններին ու ներկաներին հրավիրում է քննարկել ու հասկանալ, թե ինչպես փրկել երկիրն աղետից։ Նա ինքն էլ արձանագրում է, որ ստիպված է վերադարձել քաղաքականություն։ 2012թ․ թողնելով պատգամավորի պաշտոնը՝ Արզաքանցյանը զարգացրել է իր բիզնեսը,նոր կապեր ստեղծել, իսկ 44-օրյա պատերազմից հետո այլևս չի կարող մի կողմ քաշվել հարկավոր է գործել։ Տիգրան Արզաքանցյանի և ՀԴԿ ստորագրած հուշագրում արձանագրվել են առաջնային նպատակները՝ պետության անվտանգությունն ապահովումը, հայության համախմբումը, և հատկապես տնտեսական զարգացման հարցը։ Այստեղ է, որ կարևորվում են Տիգրան Արզաքանցյանի կարողությունները, արտերկրում ունեցած գործարար և ընկերական կապերը։ Նա ինքն էլ օրերս հայտարարել էր, թե բազմաթիվ միլիարդատեր ընկերներ ունի, որոնց կարող է շահագրգռել, հրավիրել Հայաստան ներդրումներ անելու, որոնց կարիքը Հայաստանն օդուջրի պես ունի։

Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»
website by Sargssyan