ՌԴ-ն հանդիսանում է Հայաստանի գլխավոր դաշնակիցը քաղաքական, տնտեսական ու անվտանգային հարցերում. Գագիկ Ծառուկյան

 
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ Պետական Դումայում հանդիպում է ունեցել Պետական Դումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյի, Պետական Դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովի և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական, գործընկերային հարաբերությունների, միջխորհրդարանական և միջխմբակցային կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի անհրաժեշտության վերաբերյալ հարցեր: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ հայ-ռուսական բազմակողմ համագործակցությունն ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը չունի որևէ այլընտրանք: «ՌԴ-ն հանդիսանում է Հայաստանի գլխավոր դաշնակիցը քաղաքական, տնտեսական ու անվտանգային հարցերում»,-նշել է ԲՀԿ նախագահը:
 
Գագիկ Ծառուկյանն առանձնացրել է հատկապես անվտանգային մարտահրավերները, որտեղ առանցքային է որակել Ռուսաստանի դերակատարությունը անվտանգային միջավայրի բարելավման գործում: Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում հայ և ռուս խորհրդարանականների գործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտության վերաբերյալ հարցին:
 
Բարգավաճ Հայաստան Կուսակցություն
Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը
website by Sargssyan