«Արծիվները» մասնակցելու են. ովքե՞ր են պոտենցիալ ընտրողները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրում իրավիճակը բավականին քաոտիկ է՝ սահմանային լարվածություն, ծանր զարգացումներ Սյունիքի շուրջ, սպասվող ծանր փաստաթուղթ և այլն, սակայն քաղաքական ուժերը զուգահեռաբար զբաղված են նախընտրական, կազմակերպչական թոհուբոհով: «Նիկոլյան» շրջանի Հայաստանում առաջին քաղաքական ուժը, որը հանդգնեց Ազատության հրապարակում բազմամարդ հանրահավաք հրավիրել՝ «Հեռացնենք Նիկոլին» կարգախոսով, «Հայոց Արծիվներն» էին՝ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ: Փորձեցինք հետաքրքրվել անձամբ նրանից՝ մասնակցելո՞ւ է արդյոք ընտրություններին, և եթե այո, ապա ինչ ձևաչափով:

«Արծիվների» գրասենյակից նրբորեն մերժեցին մեզ՝ ասելով, թե կուսակցության ղեկավարն այս օրերին հարցազրույցներ չի տալիս: Վստահեցրին՝ վերջում կխոսի... Զրուցեցինք կուսակցության փոխնախագահի՝ Արայիկ Պարոնյանի հետ: «Անկախության շրջանի բոլոր պատերազմների բովով անցած «Հայոց Արծիվներն» այս պահին ամբողջ ուշադրությունը սևեռել են սահմանում ընթացող իրադարձություններին, մեր ջոկատը կազմ - պատրաստ է՝ կրկին անառիկ դարձնելու մեր սահմանները»,- նշեց նա:

Մասնակցելու՞ եք ընտրություններին: «Անշուշտ»:Ձևաչափի մասին Ա. Պարոնյանը առայժմ չցանկացավ խոսել. «Կուսակցության գրասենյակում հարյուրավոր քննարկումներ են լինում, մեր կուսակցության առաջնորդը ուշադիր լսում է բոլորին: Օրեր անց Խաչիկ Ասրյանը անպայման կհայտնի իր դիրքորոշումը»: Հետաքրքրվեցինք՝ ո՞ր հանրային շերտն եք համարում ձեր պոտենցիալ ընտրողը: «Այն շերտը, որը ուզում է ունենալ առաջնորդ, ով իր ամբողջ կյանքում ընդհանրապես և պետական ծառայության մեջ մասնավորապես երբեք կոռուպցիայի մեջ չի թաթախվել, իսկ պատերազմի ամբողջ ընթացքում զենքը ձեռքին անառիկ է պահել Հայրենիքի սահմանները»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սահմանապահ Բաղանիսն ամուր է, քան երբևէ Ո՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրել Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել
website by Sargssyan