Ադրբեջանցի զինվորականների թիվը Սյունիքում 1000-ից ավելի է. իշխանությունը կորցնում է վերահսկողությունը.Վահե Հակոբյան

Սյունիքում իրավիճակը նույնն է, ադրբեջանցի զինվորականները ոչ՛ առաջխաղացում են ունեցել, ոչ՛ էլ հետ են նահանջել: Նույն դիրքերում և՛ մենք և՛ իրենք կանգնած ենք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը.

«Ձեռնամարտից հետո բան չի փոխվել. ադրբեջանցիները, օգտվելով առիթից, որ մերոնք քիչ էին, հարձակվել են, բայց հետո լավ ծեծ են կերել: Մեր  ՄՈԲ-ի ժողովուրդը՝ քաղաքապետի և առաջին կորպուսի ղեկավարությամբ, հասել են ու ադրբեջանցիներին շան սատակ արել: Իմ տեղեկություններով՝ հիմա նույն տեղերում, նույն դիրքերում և՛ մենք և՛ իրենք կանգնած ենք, իրենք մեր հողի վրա դիրքավորված են» ,-ասաց Սյունիքի նախկին մարզպետը:

Սակայն այս օրերին ավելացել է ադրբեջանցի զինվորականների թիվը. «Մոտավորապես 1000-ից ավել իրենք են, ենթադրում եմ, այդքան կամ մի քիչ ավել մենք ենք»,-ասաց Վահե Հակոբյանը և ընդգծեց՝ իշխանությունը կորցնում է ընդհանուր վերահսկողությունը:

Ադրբեջանի նախագահը հայտարարել էր՝ Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ` միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելով:

Հարցին՝ ի՞նչ վտանգ է սա ներկայացնում հայկական կողմի համար, զրուցակիցն ասաց.

«Վտանգները հետևյալն են՝ Ադրբեջանը ինչ դեմ տա, պետք է ստիպեն, որ մեր անմեղսունակը ստորագրի, որքան հասկանում եմ, ադրբեջանցիները Քյարքին էլ են ուզում, չհաշված Տավուշի համայնքները: Պատկերացնու՞մ եք , եթե Քյարքիի ավտոճանապարհը հանձնի Ադրբեջանին, բա հետո՞»,-ասաց Վահե Հակոբյանը:

Սյունիքի նախկին մարզպետի խոսքով՝ մեր երկրի անվտանգությունը և կոմունիկացիոն ճանապարհները վտանգված են.

«Մեր ճանապարհներն ընկնում են վտանգի տակ, ո՞նց եք պատկերացնում, Սյունիք ո՞նց ենք գնալու: Ադրբեջանը վեց կմ հայտարարել է իր տարածք՝ Գորիս- Կապան ճանապարհից, փակեց այդ ճանապարհը և խնդիրներ ենք ունենում՝  Պարսկաստանից անգամ բեռնատար չի կարողանալու գալ այս կողմ»,-ասաց Հակոբյանը:

Աղբյուր` Փաստինֆո

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan