Լեզվական սայթաքումը տոտալ հարձակման պատճառ

Լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով տոտալ հարձակում է սկսվել նախկին պատգամավոր, «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի հիմնադիր նախագահ Տիգրան Արզաքանցյանի դեմ։ Պատճառը լեզվական սայթաքումն է, որը տարբեր լրատվական միջոցներ, ֆեյսբուքյան օգտատերեր ուռճացնում և խոշոր մի բան են ներկայացնում, կարծես այդ լեզվական սայթաքումից է կախված երկրի ապագան։
 
Միգուցե այդ տեղեկատվական գրոհը կազմակերպված է մեկ կամ մի քանի կենտրոններից։ Բնականաբար, թե' իշխանությանը, թե' ընդդիմադիր որոշ ուժերի չի կարող դուր գալ, որ մեծ կարողություն և հնարավորություններ ունեցող գործիչ է մասնակցում ընտրություններին. կարող է լուրջ մրցակից լինել իրենց։
 
Արզաքանցյանի սայթաքումը «մեծ բոլոլա» դարձնողները հաշվի չեն առնում, որ մարդն իր երկարատև գործունեության ընթացքում խոսում է տարբեր լեզուներով և երբեմն կարող են խնդիրներ ծագել։ Բառ անգամ չեն ասում հայրենիքի համար նրա կատարած ազգանվեր գործերից, բանակին, պետությանը տված օգուտից, սայթաքել է և վերջ, ոհմակով հարձակվել են։
 
Մինչդեռ՝ Արզաքանցյանը շարունակում է իր գործունեությունը որևէ մեկի հասցեին վիրավորանք չհնչեցնելով, ներկայացնում իր ծրագրերն ու անելիքները։
 
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրացուցակը գլխավորող գործիչը հայտարարել է՝ պետք է թիմ ձևավորեն և ընդհատեն ձախողումների շղթան։ Թիմի կազմում ընդգրկվելու համար հրավիրում է բոլորին, ովքեր պատրաստ են ծառայել Հայաստանին և ունեն համապատասխան փորձ։ Հենց այս մոտեցումն է, որ արժանանալու է հանրության աջակցությանը, այլ ոչ մեդիաահաբեկումները, անձնական վիրավորանքներն ու սադրանքները։

Վազգեն Առուստամյան
Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի
website by Sargssyan