Հայկ Մարությանը հեռանում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երբեմնի հեղափոխական Հայկ Մարությանը, ում Նիկոլ Փաշինյանը մեծ հիացմունքով ու ոգևորությամբ հեղափոխության օրերին բարձրացրեց հարթակ, ապա 2 ամիս անց կարգեց Երևանի քաղաքապետի բարձր պաշտոնին, մեկ տարուց ավելի է՝ չի շփվում վարչապետի հետ, չի մասնակցում կառավարության նիստերին, և իշխանական թիմի ու նրա միջև խոր թշնամական հարաբերություններ են։ Եթե իշխանությունների վիճակն այսքան օրհասական չլիներ, նրանք առաջինը կնախաձեռնեին Երևանի քաղաքապետի և Երևանի ավագանու նոր ընտրություններ, սակայն այս փուլում դա հնարավոր չէ։ Արտահերթից առաջ մի փորձ արվել է նրան հեռացնելու՝ Փաշինյանն առաջարկել է դիմում գրել-գնալ, Մարությանը դիմադրել է։ Հիմա եկել է թիմի համար աշխատելու փուլը, քաղաքապետը որոշել է ընտրություններից ձեռքերը լվանալ՝ ոչնչով չմասնակցել քարոզարշավին, չաշխատել իշխանության համար։

Մենք տեղեկացանք, որ հունիսի 7-ին՝ պաշտոնական քարոզարշավի մեկնարկի օրը, նա աշխատանքային այց է ծրագրել Դոնի Ռոստով։ Գործուղման կարգադրությունը դեռ հրապարակված չէ, սակայն քաղաքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այցը կլինի եռօրյա կամ քառօրյա․ հիշեցնենք, որ քարոզարշավն ընդամենը 12 օր է տևելու։ Մարությանի հետ Դոնի Ռոստով կգործուղվեն նաև փոխքաղաքապետերից մեկը և աշխատակազմից ներկայացուցիչներ։ Իսկ ավագանու անդամներ կարծես թե ընդգրկված չեն պատվիրակության կազմում։ 4 օր գործուղում, մնացած 6-7 օրն էլ մի բան կմտածի, մինչև կավարտվեն ընտրությունները։ Սակայն, բոլոր դեպքերում, Հայկ Մարությանի պաշտոնավարմանը երկար չի մնացել՝ նա հեռանալու է, եթե Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, և հեռանալու է, եթե չվերարտադրվի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

ավելին

Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան
website by Sargssyan