Պաշտպանենք պետությունը. Տիգրան Արզաքանցյանը միասնականության կոչ է անում

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է ավարտվեն ազգային ուժերի հաղթանակով։

Առաջին Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության համակիրները՝ Տիգրան Արզաքանցյանի, Արամ Սարգսյանի և Նարինե Դիլբարյանի գլխավորությամբ, այցելել են Սարդարապատի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել։

«Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի հիմնադիր նախագահ, ՀԴԿ ընտրացուցակը գլխավորող Տիգրան Արզաքանցյանն արձանագրում է, որ հայ ժողովուրդը հաղթական ժողովուրդ է և կարող է պաշտպանել իր սահմանները։

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն էլ հիշեցրել է, որ հայ ժողովուրդը հաղթեց Սարդարապատում, քանի որ միասնական էր։ Ու այսօր էլ միասնականությունն է անհրաժեշտ մեր ժողովրդին։

Առաջին Հանրապետության ստեղծմամբ հպարտ Նարինե Դիլբարյանն էլ նկատում է․ «Պիտի ուխտենք լինել Հայաստանի Առաջինի իրական իրավաժառանգորդները»։ Նարինե Դիլբարյանի խոսքով, առաջիկա խորհրդարանական ընտրությունները պետք է ավարտվեն ազգային ուժերի հաղթանակով, որպեսզի կարողանանք պաշտպանենք պետությունը։

Հենց այս՝ «Պաշտպանենք պետությունը» կարգախոսով էլ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մասնակցում է ընտրություններին։ Ի դեպ, նշենք, որ Տիգրան Արզաքանցյանն ու իր կողմնակիցները չափազանց կոռեկտ և քաղաքակիրթ ընտրապայքար են տանում՝ առանց քաղաքական մրցակիցներին սևացնելու, խայթող որևէ բառ ասելու։ Միասնականություն քարոզող ուժի իրական պահվածք է, ինչը ողջունելի է։

Սերգեյ Ասատրյան

Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան
website by Sargssyan