Դատարանը փակեց խայտառակ էջը․ նոր սրման շեմին Պատրոն Դավոյի կալանքը աբսուրդ էր

Օրեր առաջ հանգուցալուծվեց վերջին շրջանի ամենասկանդալային քրեական գործերից մեկը, ազատ արձակվեց Դավիթ Գալստյանը՝ հայտնի Պատրոն Դավիթ մականունով, այս վճռով հայաստանյան դատարանը փակեց 44-օրյա պատերազմում պարտության արհեստական մեղավորներ կարգելու էջը։
 
Ըստ էության, այս ժամանակահատվածը հասարակության համար լավ առիթ էր որոնողական համակարգերում փնտրել և գտնել ստվերային այդ գործչի գործունեության մանրամասները։ Ստվերային, քանի որ զենքի մատակարարումներով զբաղվող գործարարը հրապարակային դեմք չէ, իսկ զենքի առևտուրն էլ շոու-բիզնես չէ։ Թեպետ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արել էին՝ իրավիճակը շոուի վերածելու համար։ Նոր պատերազմի շեմին կանգնած Հայաստանի համար կարևոր է, որ Դավիթ Գալստյանի պես մարդիկ ոչ թե հանիրավի մեղադրանքներով կալանավորված լինեն, այլ հնարավորություն ունենան ազատ գործել, թարմացնեն իրենց կապերը, վերականգնեն երկրի՝ պատերազմի հետևանքով կորսված զենքի ու զինամթերքի պաշարները։
 
Հիշեցնենք, խոսքը մի մարդու մասին է, որը, ըստ մամուլի տեղեկությունների, պատերազմի օրերին իր անձնական միջոցներով ձեռք էր բերել երկու ԻԼ-76 ինքնաթիռ և իր թիմով 24-ժամյա ռեժիմով կազմակերպել զենք-զինամթերքի տեղափոխություն: Ընդ որում, խոսքը զենքի առքուվաճառքի մասին չէ, այլ տեղափոխման կազմակերպման՝ 180-ից ավելի թռիչքների միջոցով: Նույնիսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր անդրադարձել Դավիթ Գալստյանին՝ նշելով, որ նա Ռուսաստանում զենք ու զինամթերք է գնել և տեղափոխել Հայաստան: Սա Ադրբեջանի նախագահի կողմից որակվել էր որպես հանցագործություն, իսկ ավելի ստույգ՝ «կոնտրաբանդա»: Թշնամական երկրի ղեկավարի նման արձագանքը, երևի թե, ինքնին բնական էր: Բնական չէր, որ նույն գծի մեջ են Հայաստանի գործող իշխանությունները, որոնք մեղադրանքի անհեթեթության պայմաններում շարունակում էին կալանքի տակ պահել մի գործարարի, ով այսօր էլ կարող է մեծ օգուտ բերել Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը։
 
Գևորգ Աբրահամյան 
 
Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան
website by Sargssyan