«Աթենք» մսամթերքը ևս 5 ֆիրմային խանութ է բացել՝ Թբիլիսիում, Երևանում և Էջմիածնում

Մսամթերք արտադրող հայկական «Աթենք» ընկերությունը մեծ պահանջարկի բավարարման նպատակով  ընդլայնել է արտադրության և արտահանման ծավալները, և այս ամիս գործարկել 5 նոր ֆիրմային խանութ: Ֆիրմային խանութներից 3-ը բացվել են Երևանում՝ (Հակոբ Հակոբյան 2, շին. 96, Նոր Նորք՝ Սաֆարյան  2/6 Ավան, Տաշքենդի փողոց 15/2), Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում (Սուրբ Մեսրոպ Մաշտոց փողոց 10/82) և երրորդը` Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում (Խիզանիշվիլի 14):

Նշենք, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 2019 թվականից արդեն գործում է ֆիրմային երկու խանութ, որտեղ ներկայացված են հայկական արտադրության  մսամթերքի  շուրջ 100 անուն ապրանքատեսակ:

«Աթենք» ընկերության Զարգացման տնօրինությունից նշում են, որ հայկական արտադրանքն իր համի և որակի շնորհիվ կարճ ժամանակում մեծ պահանջարկ է ձևավորել.

«Դեռևս նախորդ տարվա մարտ ամսին, երբ Վրաստանում գործարկեցինք մեր երկրորդ ֆիրմային խանութը,  հայտարարել էինք, որ նախատեսում ենք ունենալ մինչև 7 խանութ. աստիճանաբար շարժվում ենք դեպի մեր նպատակը: Այսօր, առավել քան երբևէ, պետք է զարկ տանք հայկական արտադրությանն ու արտահանմանը, և մեր արտադրանքի համն ու որակը հասանելի դարձնենք ամբողջ աշխարհին»:

Այսպիսով, մսամթերքի առաջատար արտադրող «Աթենքը», բացի Վրաստանում գործող երեք խանութները, Հայաստանում ունի մասնագիտացված խանութների ամենամեծ ցանցը՝ 15 խանութներից 13-ը գտնվում են Երևանի տարբեր շրջաններում, և մեկական խանութ մարզերում՝ Աբովյան (Կոտայքի մարզ), Էջմիածին (Արմավիր) քաղաքներում:

Հայկական արտադրության մսամթերքը՝ շնորհիվ տարիների ձևավորած համբավի, բարձր որակի և յուրօրինակ համի ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ արտերկրի սպառողների շրջանում շարունակում է լայն պահանջարկ ձևավորել:

***

«Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993թ.-ին «Հայր և որդի Երիցյաններ» ՍՊԸ-ի կողմից և 15 տարի գործել է հայկական շուկայում՝  հետևողականորեն ընդլայնելով տեսականին ու ձևավորելով մսամթերքի տեղական արտադրության նոր մոտեցումներ: 2009թ.-ին «Աթենք» գործարանը ձեռք են բերում Ադամյան եղբայրները: Նոր սեփականատերերի խոշոր ներդրումների շնորհիվ իրականացվում է գործարանի ամբողջական տեխնիկական վերազինում եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացնում է արտադրական հզորությունները: Այսօր «Աթենք» ընկերությունն ունի երշիկի, մսային ուտեստների և կիսաֆաբրիկատների արտադրության մասնագիտացված 2 խոշոր գործարան և ներկայանում է ավելի քան 250 անուն ապրանքատեսակով: Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը  ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է:

ՙ«Աթենք» ընկերության երշիկի մասնագիտացված ֆիրմային խանութների ցանցը Հայաստանում ամենամեծն է. 20 խանութ՝ Երևանում (Ազատության 12, Ծ Աղբյուր 59, Գրիբոյեդովի 21/9, Կոմիտասի պող 20, Կոմիտասի պող 58, Մաշտոցի պող 14, Կորյուն 6, Շինարարներ 12/28, Արտաշիսյան 86/3, Էրեբունի 21, Տիգրան մեծ 45, Սաֆարյան 2, Հակոբ Հակոբյան 2, Տաշքենդ 15/2) ՀՀ մարզերում (ք Աբովյան՝  Տարտու  1/2/2, ք Էջմիածին ՝ Սուրբ Մեսրոպ մաշտոց 10/82), Արցախում (քՍտեփանակերտ), Վրասատնում:

 

«Աթենք» ընկերության մսամթերքի տեսականուն կարող եք ծանոթանալ https://www.atenk.am/ կայքում։

Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին
website by Sargssyan