IDBank-ի ֆինանսավորմամբ հունիսմեկյան միջոցառումներ են անցկացվել

IDBank-ը հունիսի 1-ին տոն է պարգևել Արցախի սահմանամերձ գյուղերի երեխաներին։ Կարմիր գյուղ, Սարուշեն, Կարմիր Շուկա, Խերխան, Քարահունջ գյուղերից 220 երեխայի համար կազմակերպվել է այց Ստեփանակերտ, որտեղ փոքրիկները Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մանկական ներկայացում են դիտել։ Այնուհետև երեխաները անակնկալ նվերներ են ստացել։ 

Ծրագիրն իրականացվել է IDBank-ի ֆինանսավորմամբ։ Նախաձեռնությունը պատերազմից հետո Սարուշենում հաստատված Վաչե Վարդանյանինն է, ում խոսքով պատերազմից հետո երեխաներն աջակցության կարիք ունեն։ «Ի սկզբանե նախատեսված էր անակնկալ մատուցել 100 երեխայի, սակայն աստիճանաբար սկսեցին դիմել տարբեր գյուղերից, և արդյունքում IDBank-ը 200-ից ավել երեխաների տոն պարգևեց։ Հատկանշական է, որ իմ ֆեյսբուքյան գրառումից րոպեներ անց արձագանքեցին IDBank-ի աշխատակիցները։ Որքանով տեղյակ եմ, բարեգործական միջոցառմանը մասնակցել է ինչպես Բանկի անձնակազմը, այնպես էլ Բանկը»,- ասել է Վաչե Վարդանյանը։

IDBank-ի ֆինանսավորմամբ մյուս միջոցառումը կրկին Արցախում է մեկնարկել, սակայն շարունակվելու է նաև Սյունիքում։ «Երգով ու սիրով» խորագրի ներքո անցկացվող «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում մայիսի 29-ից հունիսի 5-ն անցկացվող փառատոնը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի փոքրի երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի կողմից։ Ծրագիրն ընդգրկում է Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի քաղաքների և հարակից Խնձորեսկ և Շինուհայր գյուղերի, Ստեփանակերտի և Մարտունու գործող երգչախմբերի երեխաներին։

«Որոշեցինք նախաձեռնել այս փառատոնն ի հեճուկս բոլոր դժվարությունների, նաև՝ շնորհիվ նման միջոցառումների կարևորությունը գիտակցող կազմակերպությունների, ինչպիսին IDBank-ն է։ Բիզնեսի դերն ընդհանրապես շատ մեծ է մշակույթի, գիտության, կրթության զարգացման գործում։ Երգով լինի, թե խոսքով, ուշադրությամբ, ջերմությամբ պիտի փորձենք ուժ ու հույս տալ մարդկանց, որոնք ծանրագույն օրեր են ապրել և ապրում», - նշել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը։

Բանկում հայտնել են, որ նման ծրագրերը շարունակական բնույթ են կրելու։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Нет описания.

Нет описания.

Нет описания.

 
Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan