Եկե՛ք բարեԳործենք․ «Մի դրամի ուժը» մեկ տարեկան է

Արդեն մեկ տարի IDBank-ն ու Իդրամը Idram&IDBank հավելվածով, ընկերությունների տերմինալներով և վեբ հարթակներով կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց 1 դրամ փոխանցում են նախաձեռնությանը։ Այս ընթացքում «Մի դրամի ուժի» շահառու է դարձել 5 հիմնադրամ, և նրանց փոխանցվել է ավելի քան 27 մլն ՀՀ դրամ գումար։ Նախաձեռնության վերջին ծրագրի շահառուն «ՎԻՎԱ – Բժիշկներն ու կամավորները՝ Հայաստանին»  հիմնադրամն էր, որին փոխանցվել է 8․648․000 ՀՀ դրամ։ 

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում համատեղվել է բարեգործական երկու իրադարձություն․ IDBank-ը 1 մլն ՀՀ դրամ է փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի և «Մեգերյան կարպետ» ընկերության համատեղ «Կապի’ր, որ․․․» նախաձեռնությանը, ինչպես նաև հայտարարվել է «Մի դրամի ուժը» նախաձեռնության հաջորդ շահառուն։

1 մլն նվիրաբերության շրջանակում Բանկի և Իդրամի աշխատակիցները 1000 կապ են ավելացրել Արևագորգին։ IDBank-ն, ի դեպ,  առաջին կազմակերպությունն է, որ միացել է նախաձեռնությանը՝ հնարավորություն տալով #բարեԳործել ոչ միայն իր աշխատակիցներին, այլ նաև «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուներին։ Միջոցառմանը ներկա էին «ՎԻՎԱ» հիմնադրամի տնօրեն Տատյանա Հովհաննիսյանը, Զինվորի տան և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու, պատերազմի մասնակից, առաջին կարգի հաշմանդամ Հենրիկ Նիկողոսյանը և նախաձեռնության այլ ընկերներ։ Իսկ  «Մի դրամի ուժի» հունիս և հուլիս ամիսների «մի դրամների» ողջ գումարն ուղղվելու է կրկին «Զինծառայողների ապահովագրության» հի

Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» 2020-ի լավագույն նախաձեռնությունն էր։ «Մեկնարկեցինք բավականին դժվար ժամանակաշրջանում, ու ինձ համար հատկապես ոգևորիչ է մեր հաճախորդների արձագանքը, երբ նրանք նպատակային կերպով վճարումները կատարում են Idram&IDBank հավելվածով կամ մեր մյուս հարթակներով, որպեսզի ավելի շատ գումար փոխանցվի այս կամ այն շահառուին, ուշադրությամբ հետևում են, թե որքան է իրենց անձնական ներդրումը «Մի դրամի ուժի» շրջանակում»,- ասել է Մհեր Աբրահամյանն ու հավելել, որ Բանկը շարունակում է հանդես գալ նաև այլ նախաձեռնություններով, որի վառ օրինակը Արևագորգը գործելն է․ «Մեծ ոգևորությամբ ենք միացել ծրագրին և հուսով ենք, որ մեր օրինակը վարակիչ կդառնա նաև այլ կազմակերպությունների համար․ թող այցելեն թիմերով, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնենք գորգն ու օգտակար լինենք մեր հայրենիքի պաշտպաններին» - եզրափակել է IDBank-ի Վարչության նախագահը։ 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխտնօրեն Տաթևիկ Յաղջյանը նշել է, որ նման միջոցառումները շատ կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս լինել մեր զինվորների կողքին ու նրանց ապագան ավելի ապահով դարձնել

Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանը ուրախությամբ է նշում, որ գնալով ավելի ու ավելի շատ հաճախորդներ են նախընտրում վճարումները կատարել Idram&IDBank հավելվածով։ «Մեր հաճախորդների շնորհիվ մենք ամեն ամիս ավելի շատ գումար ենք տրամադրում «Մի դրամի ուժը» ծրագրի շահառուներին։ Ինչպես գիտեք՝ ավելի քան 27 մլն դրամ ենք փոխանցել այս մեկ տարվա ընթացքում, և հավատացնում եմ Ձեզ, որ աճի միտումը չի դանդաղում․ մեր բարի կամքի դեսպանների շնորհիվ դեռ էլի շատ մեծ գործեր ենք իրականություն դարձնելու, որովհետև ամեն ինչ սկսվում է մի դրամից»,- ասել է Արսեն Քդենյանը։      

«ՎԻՎԱ» բարեգործական միավորման տնօրեն Տատյանա Հովհաննիսյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» նախագիծը սոցիալական պատասխանատվություն ունեցող բիզնեսի վառ օրինակ է։ «Հայաստանում նման այլ պրոյեկտ ես չգիտեմ, երբ մարդիկ բյուջեն գովազդին ուղղելու փոխարեն այն ուղղում են բարեգործությանը։ Սա առաջին հիմնադրամը չէ, որին օգնում են IDBank-ն ու Իդրամը։ Երեք ամսվա ընթացքում մեզ փոխանցված գումարով Հայաստանից պրոթեզավորման մասնագետը կմեկնի Գերմանիա վերապատրաստվելու և հետագայում Զինվորի տանը աշխատելու համար։ Ստացվում է, որ անգամ մեկ ծրագրի շրջանակում «Մի դրամի ուժը» օգնում է միաժամանակ մի քանի կազմակերպությունների, որոնք Հայաստանի համար կենսական նշանակության խնդիրներ են լուծում, և դա հրաշալի է», - նշել է Տատյանա Հովհաննիսյանը։

ԲարեԳործել կարող են բոլորը․ շարունակե՛ք վճարել Idram&IDBank հավելվածով և դարձե՛ք «Մի դրամի ուժը» նախաձեռնության բարի կամքի դեսպան։ Իսկ եթե Արևագորգը գործելու համար ևս վճարեք «Մարիոթ» հյուրանոցում տեղադրված Իդրամի QR-կոդի միջոցով, ապա միանգամից երկու բարի գործի մասնակիցը կդառնաք։

Ամեն ինչ սկսվում է մի դրամից և մի հանգույցից։

#Արևագորգ

#բարեԳործիր

#ամեն_ինչ_սկսվում_է_մի_դրամից

#Մի_դրամի_ուժը

#IDBank

#Idram_payment_System

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Ապարանի ջրամբարից տղամարդու դի է դուրս բերվել. Shamshyan.com Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Էրդողանը խաղից դուրս է թողել պետական կառույցներին Այսօր հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից ևս 1 զինծառայողի աճյուն Ովքեր կարող են ընտրատեղամաս մտնել զենքով Մեկ տարեկան երեխան ընկել է պատշգամբից և մահացել, մինչ ծնողները խոսելիս են եղել տեսակապի միջոցով Ռուսաստանը 3.2 մլն դոլարով կֆինանսավորի Հայաստանի տուժած շրջանների աջակցությանն ուղղված ՄԱԶԾ նախագիծը Հայտնի երգչուհին կոմայի մեջ է Սրճեփ սարքերից գողություններ էին արել ու բռնվել Ընտրություններին քվեատուփեր տեղափոխող ուղղաթիռ է կործանվել ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում և զգուշացնում է Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 81-ով Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել /Տեսանյութ/ Հրապարակվել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը և 4 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց National Interest-ն անվանել է այն վայրը, որտեղ կարող են բախվել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Ռուսաստանում օդանավի վթարի արդյունքում զոհերի թիվն աճել է Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ /Տեսանյութ/ Խանութի բացման ժամանակ կանայք ծեծկռտուք են սարքել /Տեսանյութ/
website by Sargssyan