Հանքավանի ճանապարհին բախվել են Mercedes GL-ն ու Mercedes C-ն, վերջինը գլխիվայր հայտնվել է ձորում, կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Mercedes GL և Mercedes C Class մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes C-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։ 

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից երկուսին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։   Օպերատիվ են գործել նաև «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, որից հետո նրանցից մեկին տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ 

 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանն ու Արթուր Մինասյանը։ 

Ապարանի ջրամբարից տղամարդու դի է դուրս բերվել. Shamshyan.com Գայի պողոտա-Նանսենի փողոց-Թոթովենցի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Էրդողանը խաղից դուրս է թողել պետական կառույցներին Այսօր հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից ևս 1 զինծառայողի աճյուն Ովքեր կարող են ընտրատեղամաս մտնել զենքով Մեկ տարեկան երեխան ընկել է պատշգամբից և մահացել, մինչ ծնողները խոսելիս են եղել տեսակապի միջոցով Ռուսաստանը 3.2 մլն դոլարով կֆինանսավորի Հայաստանի տուժած շրջանների աջակցությանն ուղղված ՄԱԶԾ նախագիծը Հայտնի երգչուհին կոմայի մեջ է Սրճեփ սարքերից գողություններ էին արել ու բռնվել Ընտրություններին քվեատուփեր տեղափոխող ուղղաթիռ է կործանվել ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում և զգուշացնում է Հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 81-ով Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել /Տեսանյութ/ Հրապարակվել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը և 4 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց National Interest-ն անվանել է այն վայրը, որտեղ կարող են բախվել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Ռուսաստանում օդանավի վթարի արդյունքում զոհերի թիվն աճել է Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է․ իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ /Տեսանյութ/ Խանութի բացման ժամանակ կանայք ծեծկռտուք են սարքել /Տեսանյութ/
website by Sargssyan