Իրանը վերադարձնում է ձայնի իրավունքը ՄԱԿ-ում

ավելին

Իրանը ուրբաթ օրը վերականգնել է ձայնի իրավունքը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում, այն բանից հետո, երբ նվազագույն վճարում է կատարել որպես ՄԱԿ անդամավճար եւ «հարձակվել» է Միացյալ Նահանգների վրա պատժամիջոցների պատճառով, որոնք խանգարում էին նրան հասանելի դարձնել օտարերկրյա բանկերում պահվող միլիարդավոր դոլարները։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։

ՄԱԿ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը հայտարարել է, որ Իրանը մուծել է նվազագույն գումարը՝ 16 251 298 դոլար, եւ կարողացել է քվեարկել ուրբաթ օրվա ընտրություններում ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ նոր անդամների օգտին։ Նա շնորհակալություն է հայտնել տարբեր վայրերի բանկային եւ կառավարական մարմիններին, ներառյալ Հարավային Կորեային, այն բանի համար, որ նրանք թույլ են տվել վճարում կատարել։

Իր Թվիթերում ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մաջիդ Թահթ Ռավանչին ասել է. «ԱՄՆ անօրինական պատժամիջոցները ոչ միայն զրկել են մեր ժողովրդին դեղամիջոցներից, դրանք նաեւ խանգարել են Իրանին վճարել մեր պարտքերը ՄԱԿ-ին։ Ավելի քան 6-ամսյա աշխատանքից հետո ՄԱԿ-ն այսօր հայտարարեց, որ ստացել է այդ միջոցները։ Բոլոր անմարդկային պատժամիջոցները պետք է անհապաղ հանվեն»։

Իրանը ձայնի իրավունքը կորցրել էր հունվարին, եւ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հունիսի 2-ին տարածված նամակում հայտնել էր, որ Թեհրանը չի վճարել նվազագույնը եւ նախկինի պես չի կարող քվեարկել Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության հետ միասին։

Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան
website by Sargssyan