Վրաստանի ԱԳ նախարարը՝ գերիների վերադարձի մասին

Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին հայտարարել է, որ Թբիլիսին Վաշինգտոնի հետ միասին մի քանի ամիս աշխատել է Ադրբեջանի կողմից երեկ 15 հայ գերիների Հայաստան տեղափոխելու հարցի շուրջ:

Գրել է ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

«Սա այսօրվա կամ երեկվա հարց չէ, վերջին 2-3 ամիսներին այս արդյունքին հասնելու համար մենք շատ ակտիվ աշխատում էինք մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի հետ միասին», - շաբաթ օրը լրագրողներին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը։

Նա նաև երախտագիտություն է հայտնել ձեռք բերված արդյունքի համար Ադրբեջանին և Հայաստանին, «որոնք շատ լավ գիտակցեցին, որ անհրաժեշտ է փոխադարձ քայլեր ձեռնարկել ուղղված տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմանը»:

«Կարծում եմ, որ սա դեպի առաջ կարևոր քայլերից մեկն է, որի արդյունքները մենք անպայման կտեսնենք ապագայում: Մենք պատրաստ ենք դրան և, անշուշտ, կզարգացնենք այս գործընթացը մեր ռազմավարական գործընկերոջ` ԱՄՆ-ի հետ միասին», - նշել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը։

Նրա կարծիքով՝ այս դեպքում Վրաստանը՝ Միացյալ Նահանգների մասնակցությամբ, կատարել է իր խաղաղարար գործառույթն ու դերը:

Զալկալիանիի խոսքերով՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԱՄՆ-ի հետ միասին 24-ժամյա բանակցություններ է վարել ադրբեջանական ու հայկական կողմերի հետ: Նախարարը հայտնել է նաև, որ ազատված գերիների տեղափոխումը տեղի է ունեցել Վրաստանի տարածքով:

Երեկ նաև իր թվիթերյան էջում Վրաստանի դիվանագիտության ղեկավարը գրել էր, որ «հսկայական քայլ է արվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության միջավայրը բարելավելու ուղղությամբ»։

«Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիփ Ռիքերն ակտիվ ներգրավման միջոցով հսկայական քայլ է արվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության միջավայրը բարելավելու ուղղությամբ: Ադրբեջանը ազատ է արձակել ՀՀ 15 քաղաքացու և Հայաստանը նյութեր է հանձնել Ադրբեջանին ականապատ տարածքների մասին: Այս փաստերը նպատակ ունեն նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում», - գրել էր նա:

 ավելին 

«ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
website by Sargssyan