Փաշինյանը կորցնում է վարկանիշը, լավագույն դեպքում 8-10 տոկոս ունի

Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն կորցնում է իր վարկանիշը, եւ արդեն օրեր անց կարող է լուրջ խնդիրների բախվել։ Թե՛ անկախ փորձագետների կանխատեսումներով, թե՛ իր կողմից վերահսկվող կառույցների միջոցով Փաշինյանը պարզել է, որ անվերադարձ կորցնում է աջակցությունը նույնիսկ ամենահավատարիմ կողմնակիցների շրջանում, եւ այդ փաստը հոգեխանգարման է հասցրել վարչապետի պաշտոնակատարին։ Ընդսմին, շատ փորձագետներ նշում են, որ նման տեմպերով արդեն հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է լավագույն դեպքում հավակնել 8-ից 10 տոկոսի, իսկ դա թույլ կտա ընդամենը մի փոքր խմբակցություն ունենալ Ազգային ժողովում, իսկ իշխանությունը կվերցնեն արմատական ընդդիմադիր ուժերը, որոնք բոլորովին էլ հակված չեն մեղմ վարվել Արցախը տանուլ տված փաշինյանականների հետ։ 

Այս ներքին տեղեկությունները, իհարկե, գաղտնի են պահվում թիմակիցների մեծ մասից, բայց ընդհանուր տրամադրությունները նրանց էլ են փոխանցվում, եւ առաջիկայում չի բացառվում նոր բացահայտումների ականատեսը լինենք։ «Քաղաքացիական պայմանագրի» պաշտոնյաներն ու պատգամավորներն ուղիներ են փնտրում մաքրագործվելու, որպես Նիկոլ Փաշինյանի զոհեր ներկայանալու, կամ էլ ընդդիմության հետ կամուրջներ գցելու հարցում։ Մեր աղբյուրը նշեց, թե հենց այս համատեքստում էր Էջմիածնի քաղաքապետի եւ Տարածքային կառավարման նախարարի զրույցի արտահոսքը, որտեղ երկու բարձրաստիճան պաշտոնյա Նիկոլ Փաշինյանին ներկայացնում էին որպես հոգեկան խնդիրներ ունեցող անձի։ 

Նման զրույցներ, բացահայտումներ, ցուցմունքներ եւ ինքնախոստովանություններ դեռ շատ կտեսնենք, որքան Փաշինյանը թուլանում եւ կորցնում է իրեն, այնքան կորցնում է ոչ միայն շարքային ընտրողների, այլեւ սեփական կուսակիցների վստահությունը։
 
Արամ Սահակյան
Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
website by Sargssyan