Սպանություն՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում

Երեկ՝ հունիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծավանդակի, որովայնի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր, արյունահոսություն, հեմոռագիկ շոկ՝ չորրորդ աստիճան, զարկերակային ճնշումը՝ չորոշվող, գիտակցության բացակայություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով վիրահատարանում. վիրասեղանի վրա մահացել է։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com -ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Սարո Ռոստոմյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Սահակ Գրիգորյանը, նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը։ Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ սպանվածը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ՝ 41-ամյա Սուրեն Դավթյանն էր։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նա մահացու մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում, որտեղ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են դանակ (ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ դա հանցագործության գործիքը լինի), արնանման հետքեր, հագուստ, գարեջրի բացած շշեր։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի կողմից այդ ամենն առգրավվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Հավի առնելով հանցագործութան վտանգավորության աստիճանը՝ դեպքի ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը։

 

  Կայքի տեղեկություններով՝ ոստիկաներն ու քննիչները տաք հետքերով պարզել են նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։

 

ավելին

Սահմանապահ Բաղանիսն ամուր է, քան երբևէ Ո՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրել Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել
website by Sargssyan