Պահեստազորի սպաները կոչով դիմել են ՀՀ նախագահին

ավելին

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ ազգադավ իշխանություններն իրենց քարոզարշավը շարունակում են իրականացնել բռնությունների, ժողովրդի մեջ թշնամություն սերմանելու ու վրեժխնդրության կոչերով։

Գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ կամ հոգեխանգարումի վիճակում քարոզարշավի ընթացքում արդեն չի բավարարվում ընդիմադիրներին և նրանց սատարող ժողովրդի ճնշող մեծամասնությանը հայհոյանքներ հղելով կամ ասֆալտին պառկեցնելով ու փռելով, արդեն որերորդ օրն է պղծելով հայոց դրոշը (որը կապված է մուրճին), մուրճ է թափահարում ժողովրդի վրա և սպառնում հաշվեհարդար տեսնել իրեն չսատարող մարդկանց հետ։

Նման ոչ ադեկվատ վարքագիծը, պարտվողի և դրա հետ չհամակերպվողի, անկյուն քշվածի խղճուկի հոգևիճակը ցույց է տալիս, որ ժ/պ-ն պատրաստ է յուրաքանչյուր ստոր քալի՝ ընդհուպ արյունահեղության, միայն թե պահի իր աթոռը։

Մենք «Պահեստազորի սպաներ» շարժման, «Ազգային անվտանգության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության և «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությանգեներալներն ու սպաները ժ/պ-ին և նրա համախոհներին կոչ ենք անում դադարեցնել ազգի մեջ թշնամություն սերմանելու և ժողովրդի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու ազգադավ քաղաքականությունը։

ժ/պ-ի կամակատարներ՝ ՔՊ կուսակցության անդամներ, պատգամավորներ, կառավարության անդամներ՝ հասկացեք վերջապես, որ ձեր անհայրենիք առաջնորդը չունենալով որևէ սրբություն պատրաստ է իր անբարո նպատակներին հասնելու համար զոհաբերել յուրաքանչյուրիդ:

Ձեր նկատմամբ չունի որևէ պատասխանատվություն, դուք նրա համար չեք ներկայացնում որևէ արժեք և վերջին պահին դիմելով փախուստի ձեզ թողնելու է ժողովրդի արդարացի դատաստանին:

Հասկացեք վերջապես և գուցե առաջնորդվեք ինքնապաշտպանական բնազդով:

Մենք պահեստազորի սպաներս միշտ կանգնած ենք եղել պետության, օրենքի և մարդու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության դիրքերում և լուրջ մտահոգություն ունենք երկրի վաղվա օրվա համար, հետևաբար պատրաստ ենք պաշտպանել նաև ձեզ, ձեր կյանքն ու առողջությունը, սակայն այս ստահակին ձեր ակտիվ աջակցությամբ դուք ժամ առ ժամ նվազեցնում եք մեր հնարավորությունները ժողովրդի արդարացի ինքնադատաստանից ձեզ պաշտպանելու համար:

Մեր խոսքն ուղղում ենք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ կոչով՝ ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, հանրային կերպով խստագույն գնահատական տալ վարչապետի աթոռը զբաղեցնողի ազգադավ, ոչ ադեկվատ գործունեությանն ու վարքագծին: Դուք պարտավոր եք հաշվի առնել, որ այս ամենը հանգեցնելու է զանգվածային բախումների, ընդհուպ քաղաքացիական պատերազմի և Ձեր անգործությամբնպաստում եքդրան:

«Պահեստազորի սպաներ» շարժում

«Ազգային անվտանգության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպություն

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն

Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան «Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը
website by Sargssyan