ՊՆ սենսացիոն հայտարարությունը. ռուսնե՞րն են դեմ

ՀՀ ՊՆ-ն հերթական հայտարարությունն է տարածել Վաղարշակ Հարությունյան-Սերգեյ Շոյգու հեռախոսազրույցի մասին, որում մասնավորապես ասվում է. «Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղիները։ Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ հայկական կողմը հարգանքով է վերաբերում գործընկեր պետությունների և կառույցների՝ խնդիրը խաղաղ կարգավորելու կոչերին, հավելելով, որ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է. Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է առանց որևէ նախապայմանի լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները։ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի՝ հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում ՀՀ ԶՈՒ հետ համատեղ ռուս սահմանապահների տեղակայման հարցը»։

 

ՊՆ այս հաղորդագրությունից էլ, ինչպես նախորդ անգամ, որը վերաբերում էր Սեւ լճի տարածքում թուրքական կոնտինգենտի հայտնվելուն, տպավորություն է ստացվում, որ ՊՆ-ն զեկուցում է իրավիճակի մասին ինչ որ մեկին։ Նույն վիպական շարադրանքն է, այս անգամ արդեն սահմանի ավելի լայն հատվածի վերաբերյալ:

 

ՊՆ հայտարարությունից տպավորություն է, որ գործընկերներն այնքան էլ շահագրգիռ չեն, կամ համենայնդեպս ջանքեր չեն գործադրում Հայաստանի տարածքից բաքվի զորքերի դուրսբերման հարցում: Չի բացառվում անգամ՝ նախապայմաններ են դնում, ինչպես երեւում է հաղորդագրությունից:

 

Ովքե՞ր են գործընկերները: Խոշոր խաղացողները՝ ԱՄՆ-ն, Եվրոպան, Իրանը, Հնդկաստանը եւ Չինաստանը հստակ արտահայտվել են բաքվի զորքը ելման դիրքեր հանելու, Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին: Միակ «գործընկեր» երկիրը, որն այդ մասին չի հայտարարել, Ռուսաստանն է: Ավելին, ինչպես երեւում է Հայաստանի տարածքում Լավրովի պլանի ընդլայնված կիրառումից, բաքվի զորքերը ներխուժել են Մոսկվայի առաջնորդությամբ, իսկ ներխուժումների վայրը հստակ համընկնում է «անվտանգության միջանցքներին»՝ Մեղրի, Սեւ լճից Նախիջեւան, Սոթք-Սեւան:

Ռուսաստանը Հայաստանում «սահմանապահների» տեղակայմամբ ձեւավորում է իր ռազմական ներկայության ճակատային գիծը, Հայաստանի դեմ առաջնորդելով Բաքվի ներխուժումները, կիրառելով անկանոն պատերազմի ողջ զինանոցը: Լրագիրն այս խնդրին բազմիցս անդրադարձել է:

Մոսկվայի թշնամական այս քաղաքականությունը հասել է այնտեղ, որ անգամ Վաղարշակ Վառնազովիչը՝ «Ռուսաստանի հետ համատեղ հայկական բանակի արդիականացման» նվիրյալը, գեղարվեստական ժանրին դիմելով դժգոհություն է հայտնում Մոսկվայից: Գեղարվեստական ժանրը կարծես թե դառնում է միջանկյալ մի փուլ ռուսանպաստ ուժերի համար՝ անհնար է հավերժ քողարկել Մոսկվայի թշնամական քաղաքականությունը:

«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում
website by Sargssyan