Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել /Տեսանյութ/

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտվեց նախընտրական քարոզարշավը։

Քաղաքական ուժերը հնարավորություն ունեին, ավելի քան 10 օրվա ընթացքում ներկայացնել այն ծրագրերն ու նպատակները, որոնք պատրաստվում են իրականացնել ձեր քվեները ստանալուց հետո:

Ցավոք, այս ընթացքում եղան նաև անհանդուրժողականության, վիրավորանքի, սպառնալիքի դրսևորումներ, եղան նաև միջադեպեր, որոնք հարիր չեն ժողովրդավարության ձգտող կամ ժողովրդավարությունից խոսող որևէ քաղաքական ուժի կամ գործչի։

Անթույլատրելի, անընդունելի և խստորեն դատապարտելի են իրավական ու բարոյական սահմանները հատելը, իրավիճակը լարելը, առավել ևս՝ ատելություն և թշնամանք հրահրելու բոլոր փորձերը։

Կոչ եմ անում ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, պատգամավորության բոլոր թեկնածուներին, որ իրենց գործողություններում և գործելակերպում լինեն զուսպ և կշռադատված, զսպվածության կոչեն նաև իրենց համակիրներին ու կողմնակիցներին, լինեն հանդուրժող ու հարգալից, հանուն քաղաքական նպատակների չխախտեն բարոյականության սահմանները։

Իրավապահ մարմիններից պահանջում եմ, որ նրանք խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, լինեն անաչառ, դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, գործեն օրենքին հավատարիմ։

Այս ընտրությունները տեղի են ունենում բարդ, ճգնաժամային իրավիճակում և վճռորոշ նշանակություն ունեն մեր պետության ու ժողովրդի համար։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր լռության օր է։ Իսկ կիրակի՝ հունիսի 20-ին, յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը:

Որ քաղաքական ուժին էլ նախապատվություն տաք, ինչպիսին էլ լինի ձեր որոշումը, հիշեք, որ դա որոշում է՝ հանուն Հայրենիքի, հանուն մեր պետության, հանուն ձեր և ձեր ընտանիքի վաղվա օրվա։

Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ու միա՛յն ձեր խղճին։

Հաջողություն և ամենայն բարիք... »։

 

ավելին

Որոնողական աշխատանքների արդյունքում Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Օլիմպիական խաղերում Լողորդ Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը Նոր հաղորդագրություն Սյունիքից. Խնդրում ենք խուճապի չմատնվել Ադրբեջանական սև շուկա. ո՞ւր են գնում Արևմուտքի զենքերը. Bulgarian Military Արջը ներխուժել է մանկատուն /Տեսանյութ/ Ջրհեղեղները հասան Վրաստան. հորդառատ անձրևները հեղեղել են Բաթումիի փողոցները Եղանակը Հայաստանում. շոգը կտրուկ կնվազի Լուրջ քայլ առաջ. Հայաստանում առաջին անգամ կատարել են ողնուղեղի ալլոփոխպատվաստում Մատաղիսում աճյունների որոնողական աշխատանքներ են ընթանում Ոսկին էժանանում է Օլիմպիական չեմպիոն Խրամցովն իր հաղթանակը նվիրել է մահացած մորը Երեք ամսական երեխա է մահացել, վեց մարդ վիրավորվել Վորոնեժում տեղի ունեցած սարսափելի վթարի արդյունքում ԱՄՆ-ի լողափերից մեկում երկու գլուխ ունեցող կրիա են հայտնաբերել Հայաստանում աճել է հրդեհների թիվը Հիմա նայեք Ֆիզուլի-Շուշի թունելին ու գետինը մտեք. Բելլա Լալայան Նոր հաղորդագրություն Արցախից ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց Գազ չի լինելու Հիվանդանոց տեղափոխված 15-ամյա պատանին մահացել է Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում. «Փաստ»
website by Sargssyan