ՀԷՑ-ը՝ ընտրությունների օրը տեղի ունեցած հոսանքազրկումների մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է.

Հաշվի առնելով Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը տեղի ունեցած հոսանքազրկումների վերաբերյալ ԶԼՄ-ների մեծ ուշադրությունն ու հետաքրքրությունը՝ հարկ ենք համարում նշել, որ ս.թ. հունիսի 20-ին տեղի են ունեցել էլեկտրամատակարարման հետևյալ ընդհատումները՝

Երևան քաղաքում՝ 12 ընդհատում՝ 5-25 րոպե տևողությամբ,

Վայքում՝ 1 ընդհատում՝ 20 րոպե տևողությամբ,

Արագածոտնի և Արմավիրի մարզերում՝ 9 ընդհատում՝ 5-30 րոպե տևողությամբ,

Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում՝ 7 ընդհատում՝ 5-30 րոպե տևողությամբ,

Շիրակի մարզում՝ 6 ընդհատում՝ 3-5 րոպե տևողությամբ,

Լոռու մարզում՝ 1 ընդհատում՝ 20 րոպե տևողությամբ:

Բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել է հնարավոր ամենակարճ ժամկետներում, քանի որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նախապես վերականգնել է իր ենթակառուցվածքների բոլոր պահուստային մալուխները և արագ անցում կատարել պահուստային մալուխներով էլեկտրասնուցման:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նույն օրը համակարգային վթարային անջատում է տեղի ունեցել Վրաստանից, որի հետեւանքով ժամը 21:49 հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրեր։ Հայաստանի համակարգը աշխատում է Վրաստանի հետ կղզիացման ռեժիմով, և անջատման պատճառ է հանդիսացել առավելագույն բեռի առկայությունը: Անմիջապես «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության հետ համատեղ որոշում է ընդունվել Վրաստանից անցում կատարել Հայաստանի համակարգին՝ էլեկտրամատակարարումն առավելագույն կարճ ժամկետում վերականգնելու համար:  Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:54։

Մեկ անգամ ևս հարկ ենք համարում նշել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ապաքաղաքական կառույց է, երբևէ որևէ քաղաքական ուղղվածություն չի ունեցել, և անթույլատրելի են մեր աշխատակազմին որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը:

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները 2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»
website by Sargssyan