«Տելեկոմ Արմենիա»-ն Nokia-ի հետ համագործակցությամբ մեկնարկեց 25 Գբ/վ արագությամբ «Ապագայի ցանցը»

Telecom Armenia-ն (ապրանքանիշը` Beeline)  Դավթաշենում ավարտել է աշխարհի առաջադեմ NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բաժանորդի տրամադրել 25 Գբ/վ հասանելիություն դեպի համաշխարհային ցանց: 

Ուրբաթ՝ հուլիսի 2-ին այդ մասին հայտարարեց «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «Ապագայի ցանցի մեկնարկ»-ի ժամանակ:

«Այսօր մենք նոր էջ ենք բացում Հայաստանի կապի պատմության մեջ: Դավթաշենից մեկնարկել է ապագայի ցանցի կառուցումը, որը ոչ միայն միակն է տարածաշրջանում, այլ նաև եզակի է աշխարհում և ապահովում է ինտերնետի անգերազանցելի արագություն ու անվտանգություն: Վստահ եմ, որ շուտով այս ցանցի հնարավորությունները լիովին կփոխեն մեր պատկերացումը ինտերնետ ծառայությունների մասին», - նշեց Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Nokia Fixed Networks ընկերության նախագահ Սենդի Մոթլին նշեց. «Գերարագ լայնաշերտ ինտերնետը շատ կարևոր է պանդեմիայից հետո Եվրոպայի վերականգնման գործում: Եվ մենք այս հիանալի նախաձեռնության շրջանակում հպարտ ենք լինել «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր գործընկերն և երկիրը միավորել գերարագ լայնաշերտ կապով, որը թույն կտա տարատեսակ նոր ծառայություններ մատուցել, այդ թվում և տրամադրել բարձր մակարդակի բջջային կապ»:

NGN ցանցը ստորգետնյա հուսալի և անվտանգ ճանապարհով հասնում է մինչև Դավթաշեն վարչական շրջանի յուրաքանչյուր բազմաբնակարան շենք: Թաղամասի բնակարաններում հասանելի է առանձնացված օպտիկական մանրաթել (dark fiber), որը անմիջապես կկապի բաժանորդի սարքերը ընկերության սերվերների հետ: Իսկ հաճախորդի տանը Wi-Fi-ով նման մեծ արագություն ապահովելու համար ևս ընտրվել են ոլորտի առաջատար Nokia ընկերության սարքավորումները:

Nokia-ի 25G-PON լուծումը գործում է աշխարհում նորարական 25GS-PON տեխնոլոգիայի հիման վրա՝ Lightspan սարքերի, 25G/10G օպտիկական քարտերի ու մանրաթելային մոդեմների օգտագործմամբ:

«Բաժանորդների մեծ մասը կապի որակից բողոքում է Wi-Fi սարքերի անորակության պատճառով: Օպերատորները մեծամասամբ դա չեն համարում իրենց խնդիրը։ Մենք այդ խնդիրը մեզ վրա ենք վերցնում։ Այն բաժանորդները, որոնք կվստահեն մեզ և կօգտվեն մեր տրամադրած Nokia Beacon սարքավորումներից, այլևս այս խնդիրը չեն ունենա», - ասաց Telecom Armenia-ի տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Նոր NGN ցանցի հիման վրա Telecom Armenia-ն գործարկում է Cosmo սակագնային փաթեթներ, որոնք ներառում են տան գերարագ ինտերնետ, IPTV և բջջային կապ: Ստանալ տեղեկատվություն նոր փաթեթների և դրանց սակագների մասին կարելի է այստեղ:

 

Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին
website by Sargssyan