Պահպանել սեփական դեմքը․ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստանը» նոր առանցք կարող է դառնալ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններն ու գրանցած արդյունքները հրաշալի առիթ են քաղաքական ուժերի համար՝ վերլուծելու սեփական սխալները, պարտության պատճառները, դասեր քաղելու պատմությունից։ Ընտրություններին մասնակցող 25 քաղաքական ուժերից միայն երեքին հաջողվեց անցնել խորհրդարան, իսկ մեծ մասը ընդհանրապես հայտնվեց լուսանցքում։ Թեև շատերն այդ լուսանցքից երբեք էլ դուրս չէին եկել։ Պարզ է, որ այդ ուժերից շատերն անհետանալու են քաղաքական ասպարեզից, առնվազն մինչև հաջորդ ընտրություններ։ Եվ հատուկենտ, սեփական կառույցներ ու գաղափարախոսություն ունեցող ուժերը կփորձեն գործունեություն ծավալել արտախորհրդարանական հարթակներում։

Միակ քաղաքական ուժը, որ հրաժարվեց մասնակցել «ընտրություններ» կոչվող այս ֆարսին, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն էր, որի ղեկավար Խաչիկ Ասրյանը հունիսի սկզբին հայտարարություն տարածեց՝ հրաժարվելով մասնակցել ընտրություններին։

«Ընտրությունները չեն կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, քանզի Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ օկուպացված են, իսկ սա նշանակում է, որ արտահերթ ընտրությունները պարտադիր պետք է չեղարկել»,- նշել էր նա։

Շատերն էին քննադատում այս որոշումը, տարակուսած էին, որ ազգայնական գաղափարներով միակ քաղաքական միավորումը չի ցանկանում մասնակցել ընտրություններին։ Արտահերթ ընտրությունների արդյունքներն ու դրանից հետո երկրում ստեղծված իրավիճակը փաստեցին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության որոշման ճշմարտացիությունը։ Արցախյան երեք պատերազմների ակտիվ մասնակից կուսակցությունն ու նրա առաջնորդը կարող են ընդդիմության նոր առանցքը դառնալ, իրենց շուրջ հավաքել ապաշնորհ և հայրենադավ իշխանություններից դժգոհ մեր քաղաքացիներին, պայքարի նոր շրջափուլ սկսել՝ Հայաստանը օտարածին ուժերի տիրապետությունից ազատագրելու համար։ Եվ եթե նախկինում պատերազմը արտաքին թշնամու դեմ էր, ապա այսօր արդեն հարկ է ընդգծել, մեր երկրի ներսում է բույն դրել թշնամին, ինչի մասին բազմիցս զգուշացնում էր Խաչիկ Ասրյանը։

Արմեն Դանիելյան

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում  Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան «Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»
website by Sargssyan