Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը Հայաստանում չեն

«ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ։ «ժողովուրդ» օրաթերթը նկատեց որ հանդիպմանը ներկա չէր Փաշինյանի հավատարիմ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ինչպես նաեւ արտախորհրդարանական ուժեր ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ղեկավարներ Էդմոն Մարուքյանն ու Գագիկ Ծառուկյանը։

Մենք տեղեկացանք, որ Մարուքյանն ու Սարգսյանը հրավիրված են եղել հանդիպմանը, սակայն բացակայել են երկրում չլինելու պատճառով, իսկ, ահա, Ծառուկյանը Փաշինյանին հանդիպել էր ընդամենը մեկ օր առաջ եւ քննարկելու նոր թեմա, այսպես ասած, չի եղել։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ որոշում է կայացվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ առաջին նիստն անցկացնել առաջիկայում։

Մենք տեղեկացանք, որ ուժերի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համագործակցել Փաշինյանի կառավարության հետ, պատրաստ են եղել յուրաքանչյուր տարբերակի քննարկման, սակայն առարկայական առաջարկ դեռ չի հնչել:

Իսկ, ընդհանուր առմամբ, Փաշինյանին հանդիպած, խորհրդարան չանցած ուժերը դեմ չեն եղել նմանատիպ ձեւաչափով շարունակել համագործակցությունը, եւ հանդիպումներ հաճախ կլինեն։ Ամենահետաքրքիրն ու հիշարժանն, իհարկե, երեկվա հանդիպման մեջ Տիգրան Արզաքանցյանի ներկայությունն էր, որի հետ վարչապետի ԺՊ-ն քննարկել է մեր երկրի առջեւ առկա մարտահրավերների լուծումները. ինչպես կասեր Արզաքանցյանը, «Դոնթ վորի, բի հեփի…»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Որոնողական աշխատանքների արդյունքում Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Օլիմպիական խաղերում Լողորդ Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը Նոր հաղորդագրություն Սյունիքից. Խնդրում ենք խուճապի չմատնվել Ադրբեջանական սև շուկա. ո՞ւր են գնում Արևմուտքի զենքերը. Bulgarian Military Արջը ներխուժել է մանկատուն /Տեսանյութ/ Ջրհեղեղները հասան Վրաստան. հորդառատ անձրևները հեղեղել են Բաթումիի փողոցները Եղանակը Հայաստանում. շոգը կտրուկ կնվազի Լուրջ քայլ առաջ. Հայաստանում առաջին անգամ կատարել են ողնուղեղի ալլոփոխպատվաստում Մատաղիսում աճյունների որոնողական աշխատանքներ են ընթանում Ոսկին էժանանում է Օլիմպիական չեմպիոն Խրամցովն իր հաղթանակը նվիրել է մահացած մորը Երեք ամսական երեխա է մահացել, վեց մարդ վիրավորվել Վորոնեժում տեղի ունեցած սարսափելի վթարի արդյունքում ԱՄՆ-ի լողափերից մեկում երկու գլուխ ունեցող կրիա են հայտնաբերել Հայաստանում աճել է հրդեհների թիվը Հիմա նայեք Ֆիզուլի-Շուշի թունելին ու գետինը մտեք. Բելլա Լալայան Նոր հաղորդագրություն Արցախից ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց Գազ չի լինելու Հիվանդանոց տեղափոխված 15-ամյա պատանին մահացել է Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում. «Փաստ»
website by Sargssyan