Ռուսաստանից ՀՀ ֆիզիկական անձանց անունով դրամական փոխանցումները մայիսին աճել են 1.6 , իսկ ԱՄՆ-ից` գրեթե 1.9 անգամ

Ինչպես հայտնի է, նախորդ տարի Հայաստան դրամական փոխանցումների հոսքը նկատելիորեն կրճատվեց: Նախորդ տարվա համեմատ փոխանցումները կրճատվել են 117 միլիոն դոլարով (կամ 6 տոկոսով), այդ թվում` Ռուսաստանից` 231 մլն դոլարով (գրեթե 22 տոկոսով):

Սակայն այս տարվա վերջին ամիսներին իրավիճակն այս ոլորտում տրամագծորեն փոխվել է, եւ Ռուսաստանից փոխանցումների անկումը փոխարինվել է աճով: Մայիսի տվյալներով՝ ՀՀ ֆիզիկական անձանց անունով արտերկրից դրամական փոխանցումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 174.9 միլիոն դոլար, եւ տարվա ընթացքում ավելացել է 72.8 միլիոն դոլարով (կամ 1.7 անգամ):

Մասնավորապես, Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել շուրջ 72.1 միլիոն դոլար, ինչը 28.1 միլիոն դոլարով (կամ 1.6 անգամ) գերազանցել է նախորդ տարվա մայիսի ցուցանիշը: Այլ երկրների շարքում առանձնանում է ԱՄՆ-ն՝ հաշվետու ամսին 46 մլն դոլար փոխանցումներով (աճ 21.4 մլն դոլարով, գրեթե 1.9 անգամ):

Մայիսին դրամական փոխանցումների ընդհանուր ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է մոտ 41 տոկոս, իսկ տարեկան կտրվածքով կրճատվել է գրեթե 2 տոկոսային կետով: Չնայած դրան՝ մեր հյուսիսային հարեւանը շարունակում է առաջատարը մնալ դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումներով: ԱՄՆ-ը, որը ցուցակում զբաղեցնում է երկրորդ տեղը, շատ ավելի փոքր տեսակարար կշիռ ունի՝ մոտ 26 տոկոս: Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ Ռուսաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը չէր հասնում 40 ռուբլու մակարդակին, դեպի Հայաստան փոխանցումներում նրա տեսակարար կշիռը գերազանցում էր 80 տոկոսը:

Ռուսաստանում այն ճյուղերը, որտեղ հիմնականում աշխատում են հայ միգրանտները, անցյալ տարվա անկումից եւ լճացումից հետո, այս տարվա առաջին հինգ ամիսներին աճ են գրանցել: Օրինակ՝ Ռուսաստանում հունվար-մայիս ամիսներին շինարարության ֆիզիկական ծավալը տարեկան կտրվածքով աճել է 3.5 տոկոսով, իսկ մանրածախ առեւտուրը` 10.0 տոկոսով: Հավելենք, որ այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանում արձանագրվել է Հայաստանի քաղաքացիների միգրացիոն ռեժիմ սահմանելու 115.2 հազար փաստ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 127.1 հազար փաստ):

Հունվար-մայիս ամիսների ընդհանուր արդյունքը բավականին հուսադրող է Հայաստանի համար (տե՛ս ստորեւ ներկայացված գրաֆիկը): Ինչպես երեւում է, «այլ երկրներից» փոխանցումների աճը ֆենոմենալ է: Հասկանալի է, որ մեր մեծ սփյուռքը (հատկապես ԱՄՆ-ում) որոշել է ավելացնել ֆինանսական աջակցությունը Հայաստանում գտնվող իրենց հարազատներին եւ ընկերներին: Նման որոշման պատճառները հասկանալի են՝ Հայաստանի տնտեսության աղետալի վիճակ եւ Արցախյան վերջին պատերազմի ծանր արդյունքներ:

Հասկանալի է, որ փոխանցումների մի մասը (ինչպես ներհոսքի, այնպես էլ հատկապես արտահոսքի դեպքում) կրում է առեւտրային բնույթ: Բայց Հայաստանում շատ ընտանիքների համար առավել կարեւոր է ֆինանսական աջակցությունը: Նկատենք, որ 2019 թվականին հանրապետության մեկ շնչին բաժին ընկնող եկամտի կառուցվածքում փոխանցումները կազմել են 11 տոկոս: Այս ցուցանիշը, ի թիվս այլ աղբյուրների, ներառում է արտերկրից փոխանցումներ:

Հունվար-մայիս ամիսներին նույնպես նկատվել են դրական տեղաշարժեր: Փոխանցումների ներհոսքի եւ արտահոսքի դրական սալդոն գրեթե կրկնակի գերազանցել է նախորդ տարվա հունվար-մայիսի ամիսների ցուցանիշը` 281.2 մլն դոլար` 149.0 մլն դոլարի համեմատ: Այս տեղաշարժը որոշակի չափով կարող է նպաստել Հայաստանի արտարժույթի շուկայի կայունացմանը: Նկատենք, որ հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության բացասական սալդոն հասել է 677 մլն դոլարի:



Սմբատ Գրիգորյան

 

ավելին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ
website by Sargssyan