Շախմատ՝ հայրենիքի պաշտպանների հետ

Պատերազմների ընթացքում վիրավորում ստացած, Զինվորի տան զինվորների ու 7-րդ գումարման ԱԺ պատգամավորների միջև անցկացվեց շախմատի առաջնություն. պարտություն կրած պատգամավորները խոստովանեցին՝ պատիվ էր պարտվել հերոսին, հաղթողները վստահություն հայտնեցին՝ հայրենիքի պաշտպանի պարտությունը միայն խաղատախտակի վրա է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 20-ին Զինվորի տան «Ռոբերտ Աբաջյանի» անվան սրահում անցկացված մրցաշարը կազմակերպվել էր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ:

Սերգեյ Համբարձումյանը նախքան խաղը լրագրողների հետ զրույցում համեստորեն նշեց, թե պրոֆեսիոնալ խաղացող չէ, սակայն արդյունքում պատերազմի մասնակիցը երկու պարտիաներում էլ պարտության մատնեց մրցակցին ու բացահայտեց հաջողության իր բանաձևը. «Չպետք է քո էմոցիաներով, քայլերով հակառակորդին ցույց տաս, թե ինչ ես մտածում»:

Սերգեյն ավելի պրոֆեսիոնալ խաղացողներից լսել է, որ խաղի ժամանակ պետք չէ կենտրոնանալ զուտ խաղի վրա, մտածել է պետք ամեն ինչի մասին: «Շախմատը կռվի դաշտ է, որտեղ ամեն ինչը կրկին կախված է քո քայլերից, զգում ես քեզ ինչպես հրամանատար: Այսինքն՝ քո որոշումից կախված է քո զինվորի կյանքը: Ես ուզած-չուզած մտածում եմ իմ ընկերների ու իմ կյանքի մասին: Ցավոք, փորձս մեծ է»,-ասաց Սերգեյ Համբարձումյանը:

Հարցին՝ ինքն իրեն ավելի շատ շախմատի խաղատախտակի մո՞տ է վստահ զգում, թե՞ պատերազմի դաշտում, նա պատասխանեց՝ պատերազմի: «Քանի որ կռվի դաշտում ինձ չեմ զգում հրամանատար, այսինքն՝ չեմ ղեկավարում զորք: Ինձ ավելի հեշտ էր այնտեղ, ես հրաման էի կատարում, ամենաշատը, որ կարող էի անել, հրամանին չենթարկվելն էր: Իսկ այստեղ պետք է դու լինես հրամանատար, ինքդ որոշես քո զինվորի կյանքը»,- ասաց նա:

Սերգեյը կոմայից հետո հիշողությունը որոշ չափով կորցրել է, սակայն նշեց՝ կռվել է Ջաբրայիլում, վիրավորում է ստացել հոկտեմբերի 30-ին «Բայրաքթարից», մեքենայում եղած 25 հոգուց միայն ինքն ու ևս մեկ հոգի են հրաշքով ողջ մնացել: «Ունեմ թոքերի երեք վնասվածք, բեկորներ գլխում, ոտքերի խնդիրներ»,- ասաց նա ու ցույց տվեց նաև վիրավոր թևը:

Սակայն Սերգեյը նշում է՝ հոգեբանորեն ավելի ծանր վիճակում է եղել, քան ֆիզիկապես: «Հավատացեք, այս ամենն անցողիկ է (նկատի ունի իր վնասվածքները-խմբ.), բայց այն, ինչ տեսնում ես այնտեղ, չի մոռացվում»,- նշեց նա:

Սերգեյի առաջնային նպատակն առողջությունն է, ուզում է քայլել, հիմա մեծ դժվարությամբ է քայլում: Հայրենիքի պաշտպանի հաջորդը նպատակն է ՊԵԿ-ում աշխատանքի անցնելը: «Առաջարկ ստացել եմ, բայց առողջական խնդրի պատճառով հրաժարվել եմ: Կսպասեմ մի որոշ ժամանակ, հետո երբ կազդուրվեմ, աշխատանքի կընդունվեմ»,- ասաց Սերգեյը:

Լաերտ Սաղաթելյանը երկու շախմատային պարտիաներում էլ պարտության մատնեց 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանին: Թունյանը խոստովանեց՝ Լաերտը շատ ուժեղ մրցակից էր: «Ուժերի ամբողջ լարումով խաղացի և հերոսաբար պարտվեցի»,-նշեց պատգամավորը:

Պատգամավոր, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն էլ առաջին պարտիայում պարտվեց Եղիշե Ավագյանին, հիշեց՝ սա արդեն երկրորդ տարին է, որ պարտվում է Եղիշեին, խոստովանեց՝ հատուկ էր պատրաստվել խաղին, սակայն իրեն ոչինչ չօգնեց: Այնուամենայնիվ, Հայրապետյանին հաջողվեց երկրորդ պարտիայում հաջողության հասնել:

Հայրապետյանը հիշեցրեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ Զինվորի տան հետ համատեղ Շախմատի ֆեդերացիան նման միջոցառում է անցկացնում: «Արդեն իսկ կարող ենք ասել, որ բարի ավանդույթ է դարձել: Ֆեդերացիան սրանով նախ շախմատի մասսայականացման քաղաքականություն է իրականացնում, մեր նպատակն է, որ ՀՀ-ում շախմատը լինի ավելի ու ավելի հանրահայտ, և բոլորը խաղան, և երկրորդը՝ այս կերպ փորձում ենք նախ փոխել պատերազմների ժամանակ վիրավորում ստացած մեր հերոս եղբայրների առօրյան, հետաքրքրությամբ լցնել, ինչու ոչ, նաև բացահայտել տաղանդների»,- ասաց ֆեդերացիայի նախագահն ու վստահեցրեց, որ նրանց մեջ շատ լուրջ շախմատիստներ կան:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին առաջին պարտիայում հաղթած Ավետիս Զարգարյանը խոստովանեց՝ հեշտ չէր Մուրադյանին հաղթելը: Մուրադյանն էլ հավելեց. «Ավետիսը հանգիստ և համբերատար կարողացավ առաջին հերթին ժամանակը սպառել շատ գեղեցիկ կերպով, հետո՝ հնարավորինս տեղադրեց ֆիգուրները դաշտում այնպես, որ ես չկարողացա կենտրոնանալ մի ուղղության վրա, երկու ուղղության վրա գրոհելով՝ կարողացավ և´ ժամանակի տեսանկյունից, և´ խաղաքարերի տեսանկյունից առավելության հասնել: Ընդունեցի պարտությունը և շնորհավորեցի Ավետիսին: Ավետիսի հետ երկար տարիներ է, որ արդեն ընկերներ ենք, բայց սպորտը միշտ հարգում է հաղթողներին, այնպես որ հերոսին պարտվելը, այս պարագայում, պատիվ էր ինձ համար»,- ասաց Մուրադյանը:

Երկրորդ պարտիայում, սակայն Մուրադյանը կարողացավ հաջողության հասնել՝ հավասարեցնելով հաշիվը: Ռեկտորը նկատեց՝ բարի ավանդույթ է դարձել Զինվորի տանը շախմատի առաջնություն կազմակերպելը: «Կարծում եմ՝ տղաները բավարարվածություն ունեն, որ ուշադրության կենտրոնում են, նրանց մի մասն էլ կարողացավ հաղթանակ ապահովել»,- նշեց նա:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խաղում հաջողության հասավ Պետրոս Ֆենջյանի նկատմամբ, որը պատերազմի օրերին կամավորագրվել և մեկնել էր Քարվաճառ, վիրավորում ստացել հոկտեմբերի 14-ին: Լրագրողների հետ զրույցում Պետրոսյան անկեղծացավ. «Պատերազմից հետո ինձ ավելի լավ եմ ճանաչում, կարծում եմ, որ իմ հնարավորություններն ավելի լավ կկարողանամ օգտագործել»:

Բագրատյանն էլ նշեց՝ պատիվ էր հայրենիքի պաշտպանի հետ խաղալը՝ հավելելով, որ Պետրոսը շատ հետաքրքիր խաղաոճ ունի: «Վստահ եմ, որ ինքը միշտ հաղթելու է: Այսօր այս փոքրիկ պարտությունն ընդամենը խաղատախտակի վրա է, բայց իր անցած ճանապարհի շնորհիվ միշտ ինքն է հաղթելու»,- նշեց պատգամավորը։

Որոնողական աշխատանքների արդյունքում Մատաղիսում ևս մեկ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Օլիմպիական խաղերում Լողորդ Արթուր Բարսեղյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը Նոր հաղորդագրություն Սյունիքից. Խնդրում ենք խուճապի չմատնվել Ադրբեջանական սև շուկա. ո՞ւր են գնում Արևմուտքի զենքերը. Bulgarian Military Արջը ներխուժել է մանկատուն /Տեսանյութ/ Ջրհեղեղները հասան Վրաստան. հորդառատ անձրևները հեղեղել են Բաթումիի փողոցները Եղանակը Հայաստանում. շոգը կտրուկ կնվազի Լուրջ քայլ առաջ. Հայաստանում առաջին անգամ կատարել են ողնուղեղի ալլոփոխպատվաստում Մատաղիսում աճյունների որոնողական աշխատանքներ են ընթանում Ոսկին էժանանում է Օլիմպիական չեմպիոն Խրամցովն իր հաղթանակը նվիրել է մահացած մորը Երեք ամսական երեխա է մահացել, վեց մարդ վիրավորվել Վորոնեժում տեղի ունեցած սարսափելի վթարի արդյունքում ԱՄՆ-ի լողափերից մեկում երկու գլուխ ունեցող կրիա են հայտնաբերել Հայաստանում աճել է հրդեհների թիվը Հիմա նայեք Ֆիզուլի-Շուշի թունելին ու գետինը մտեք. Բելլա Լալայան Նոր հաղորդագրություն Արցախից ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց Գազ չի լինելու Հիվանդանոց տեղափոխված 15-ամյա պատանին մահացել է Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում. «Փաստ»
website by Sargssyan