Բաքվում այս պահին ունենք 41 դատապարտված ռազմագերի. ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցում են նաեւ դատապարտված հայորդիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Փաստինֆո»-ին հայտնել է՝ որպես չեզոք միջնորդ, շարունակում են պարբերական այցերը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ վիճակագրական տվյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի հրապարակում:

«ԿԽՄԿ ներկայացուցիչների հերթական այցի շարքը հայ գերեվարված անձանց Ադրբեջանում տեղի է ունեցել հունիսի վերջին, հուլիսի սկզբին»։

Ամատունին տեղեկացրեց, որ այս այցերի շրջանակում ևս հնարավորություն է տրվել բոլոր գերեվարված հայերին կապ հաստատել՝ տեսաուղերձներ ձայնագրել իրենց ընտանիքների համար, ինչպես նաև կատարել հեռախոսազանգեր, օգտվել նաև նամակներ գրելու հնարավորությունից:

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցում են նաև անձանց, որոնք դատապարտվել են Ադրբեջանի օրենսդրությամբ։ Որպես միջազգային մարդասիրական կազմակերպություն գերեվարված անձանց տարբերություն չի դրվում՝ շարունակում են տեսակցությունները՝ անկախ նրանից՝ երկրում ինչ կարգավիճակում են գտնվում։

«Անկախ նրանց կարգավիճակից՝ ռազմագերի են, գերեվարված քաղաքացիական անձինք, կամ տեղի օրենքներով դատապարտված, նրանք շարունակում են պաշտպանված լինել միջազգային իրավունքի պաշտպանության ներքո, ինչը թույլ է տալիս մեր մանդատը կիրառելու այդ մարդկանց հանդեպ»։

Հուլիսի 3-ին 15 հայ գերիների վերադարձից հետո Ադրբեջանն այժմ հաստատում է 45 անձի գերության փաստը: Պատերազմից հետո Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 103 գերի, նաև Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Բաքվում շարունակում են մնալ 100-ից ավելի մեր հայրենակիցներ։

Բաքվում հուլիսի 22-ից հետո 39 հայորդի դատապարտվել է 6-ական տարվա, երկուսը՝ 15-ական տարվա ազատազրկման։

Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին
website by Sargssyan