ՔՊ-ն իր վրայից «գցեց» նաև Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու պատասխանատվությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ Ազգային ժողովում իշխող մեծամասնությունը ձախողեց Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությունը: Քվեարկությունն այսպիսի արդյունք գրանցեց՝ 33 կողմ, 0 դեմ, 68 ձեռնպահ: Այսինքն, նախագծին կողմ քվեարկեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները ձեռնպահ էին:

Ավելի ստույգ՝ ուղղակի «ձեռնպահ» քվեարկեցին, քանի որ քննարկման ամբողջ ընթացքում ամբողջ «հոգով ու սրտով» դեմ էին արտահայտվում նման հանձնաժողովի ստեղծմանը՝ այդպես էլ որևէ առարկայական, հիմնավոր պատճառաբանություն չբերելով, թե ինչու է անթույլատրելի Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծումը:

Փոխարենը իշխող խմբակցությունը ջանք ու եռանդ չէր խնայում ապացուցելու, որ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովները պետք է առանձին գործեն: Ի դեպ, նաև ԱԺ-ում շեշտվեց, որ սա արվում է մեկ հանձնաժողովի նախագահ ավելի ունենալու, իսկ ավելի ստույգ՝ կոնկրետ անձի համար հանձնաժողովի նախագահի պաշտոն ապահովելու համար:

Փաստացի, ըստ բազմաթիվ փորձագետների ու ընդդիմադիր քաղաքական գործիչների, ինչպես և կանխատեսվում էր, Արցախի հարցն ամբողջությամբ ձախողած, երկիրը պարտության առաջնորդած, հազարավոր զոհերի պատճառ դարձած քաղաքական ուժը իր վրայից «գցեց» նաև Արցախի հարցով մշտական հանձնաժողով ստեղծելու պատասխանատվությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ
website by Sargssyan