Ucom-ը և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը միավորել են ուժերը՝ Հայաստանի և Արցախի աշակերտների առաջնորդական հմտությունները զարգացնելու համար

Օգոստոսի 1-ից մեկ ամիս ժամկետով Ucom ընկերությունը տրամադրել է շարժական ինտերնետի հասանելիությամբ 550 քարտ Հայաստանից և Արցախից  «Աշակերտների առաջնորդություն» առցանց ճամբարին մասնակցող աշակերտներին: Այս ծրագիրն իրականացվում է «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից: 

«Դպրոցը համալիր միջավայր է. պատերից դուրս, տանը, թե համացանցում մենք պետք է ջանք չխնայենք, որպեսզի մեր երեխաներն առավելագույնս բացահայտեն իրենց տաղադն ու ներուժը: Աշակերտների առաջնորդության առցանց ճամբարը հենց այդ հարթակն է։ Մենք հավատացած ենք, որ մեր համայնքները լի են անսահման հնարավորություններով, և մեր աշակերտներն ունեն դրանք բացահայտելու ողջ կարողությունը։ Մեզ միայն մնում է նրանց ապահովել ճիշտ գործիքակազմով և ուղղորդմամբ։ Սակայն դա մեզ մենակ չի հաջողվի՝ առանց այնպիսի աջակիցների, ինչպիսին է մեր վաղեմի գործընկեր Ucom-ը», - ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովաննիսյանը։ 

«Շարունակում ենք մեր վստահելի և երկարամյա գործընկեր կազմակերպությանն աջակցել հանրակրթական հնարավորությունների ապահովման գործում: Ուրախ եմ, որ «Աշակերտների առաջնորդություն» առցանց ճամբարի մասնակիցներն ունեն հասանելիություն այս ծրագրի զանազան նյութերին՝ Հայաստանում ամենաարագ շարժական ցանցի միջոցով», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ այս դասընթացների արդյունքում աշակերտները կներկայացնեն 120 ծրագիր, որոնք կխթանեն սեփական գյուղի կամ քաղաքի նկատամամբ երեխաների քաղաքացիական պատասխանատվությունը և դրական փոփոխությունները:

Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել
website by Sargssyan